06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»

Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»: Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում […]

«Տնտեսական հեղափոխության» փոխարեն՝ խոր ու համապարփակ ճգնաժամ. «Փաստ»

Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական ուժերը ժողովրդի վստահությանն արժանանալու համար իրենց նախընտրական ծրագրերի շրջանակներում առաջնային նշանակություն են հատկացնում սոցիալական և տնտեսական ծրագրերին ու դրանց վերաբերյալ խոստումներին։ Մեր երկրում դա միշտ ավելի առաջնային ու ավելի ցավոտ թեմա է եղել: Օրինակ՝ որոշակի քաղաքական շրջանակներ, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ իշխանության […]

Հատուկ բանակային կորպուսի բդեշխի բիզնես մենաշնորհը. 168.am

168.am-ի խմբագրության տիրապետության ներքո մի տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է, թե ինչ պայմաններում է զինվորի հացը Կապանից հասնում Մեղրու զորամաս:   Առավել ուշագրավ է այն տեղեկությունը, որն ուղեկցում էր այդ տեսանյութին, կամ որի տրամաբանությունը բացատրում է տեսանյութի ողջ ողբերգականությունը: Պարզվում է՝ Մեղրու զորամաս խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում հասնող զինվորի հացը թխվում է Կապանում, կտրում-անցնում է […]

Ովքեր են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով փորձագետների խմբում․ «Հրապարակ»

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ, ինչպես հայտնի է, պետք է նաեւ աշխատանքային խումբ աշխատեր՝ փորձագետներ, որոնք կլրացնեին Ռուբինյանի գիտելիքների ու փորձի պակասը: Այն պետք է կազմվեր դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այդ մասին հայտարարել է թե՛ Ռուբինյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, արտաքին գործերի նախարարությունը տեւական ժամանակ է՝ […]

Զոհվածների կանայք եւ մայրերը վիրավորված հեռացել են՝ չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն․ «Հրապարակ»

Մարտի 8-ին բարձրացված աղմուկից հետո Աննա Հակոբյանը կրկին որոշել էր հավաքույթ կազմակերպել ապրիլի 7-ի առիթով: Իշխող ամուսիններին բնորոշ է համառությունը: Եվ կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին: Կանանց մի մասը, որոնք իշխանություններին մեղադրում են իրենց զավակների մահվան մեջ, նախօրոք հրաժարվել էր մասնակցել այդ խնջույքին, ուստի իշխանությունը, որպեսզի ապացուցեր, որ մերժողները փոքրամասնություն են, գազելներով […]

30 տարվա պայքարի զրոյացում` Բրյուսելում․ «Ժողովուրդ»

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում: «Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է […]

Փորձել են «իրենցով անել», բայց չի ստացվել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները, բավականին անհանգիստ են ներքին տուրբուլենտությունից և առաջիկա հնարավոր զարգացումներից և զբաղված են քարոզչական հարթակների «կարծրացմամբ»: Բացի տեղեկատվական դաշտերում նոր «ամրապնդումներից», ինչին կանդրադառնանք առաջիկայում, իշխանությունները նաև այլ ուղիներ են փնտրում: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, անցնող մեկ-երկու ամսվա ընթացքում իշխանության մի շարք առանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով մի շարք հանդիպումներ են ունեցել տեղեկատվական […]

Ոչ միայն ներսում, այլև «դրսում». «Փաստ»

Ներկայիս վիճակը օրհասական է ոչ միայն Արցախի ու Հայաստանի համար, այլև ողջ հայության, ներառյալ՝ սփյուռքի։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո սփյուռքն սկսել է շատ արագ տարրալուծվել ու կորցնել իր ինքնությունը։ Նախապես նշենք՝ բարեբախտաբար, համընդհանուրի մասին չէ խոսքը, բայց միտումներն արդեն հստակ նկատելի են: Եթե նախկինում սփյուռքահայերը հպարտանում էին իրենց ազգային պատկանելիությամբ, անընդհատ շեշտում դրա […]

Ծառուկյանն այլեւս չի ուզում փող ներդնել Հայաստանում. «Հրապարակ»

«Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով։ Գնորդը գործարանն աշխատեցնողն է՝ Գարիկը։ Բայց մի նրբություն կա՝ գնորդը նաեւ Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է, նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել […]

Շարունակում են ավելացնել պետական պարտքը. «Փաստ»

Գաղտնիք չէ, որ ՀՀ պետական պարտքը 2020 թվականից հետո հատել է թույլատրելի «կարմիր գծի» շեմը։ Սա իր հերթին նշանակում է, որ խախտվել է պետության հարկաբյուջետային «ոսկե կանոնը», այն է՝ գերազանցվել է ՀՆԱ-ի նկատմամբ 60 % -ի շեմը։ Տնտեսագետների գնահատմամբ, այս հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների համար աստիճանաբար դառնում է ոչ ցանկալի ու ռիսկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի