06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր մեքենա կունենա. «Հրապարակ»

Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը […]

Գլխավոր դերերում Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են․ «Հրապարակ»

Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը: Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, […]

Ո՞ւր է մեկնել Արթուր Վանեցյանը․ «Փաստ»

«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին […]

Արարատ Միրզոյանի գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ նրա դեմ բռնության գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին: Բանն այն է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում եւ […]

Ովքե՞ր են ուղղորդում Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

Չնայած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված քննիչ հանձնաժողովն անգործության է մատնված, եւ անդրանիկ նիստից հետո այլեւս նիստեր չեն հրավիրվում, իշխանականներն արդարանում են, թե աշխատակարգային նիստեր են անում, քննարկում են տեխնիկական հարցեր, աշխատակարգն են որոշում՝ ում սկզբում հրավիրել, սկսել վերեւի՞ց, թե՞ ներքեւից: Սակայն դա չի խանգարում, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրումեջ խորհրդարանի իր աշխատասենյակում […]

Իրավապահ համակարգում կոալիցիաներ են ձևավորվել և պատերազմ հայտարարել Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական […]

ՔՊ-ում դաժան մրցապայքար է. «Հրապարակ»

Քաղպայմանագիր» կուսակցության վարչության` մայիսին սպասվելիք ընտրությունները ՔՊ վերնախավին այսօր ավելի շատ են զբաղեցնում, քան Արցախի հարցն ու սահմաններին տիրող իրավիճակը: ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում վարչության 15 հոգանոց կազմում հայտնվելու համար: Սա, ըստ էության, սովետական պոլիտբյուրոյի, ՀՀԿ Գործադիր մարմնի նման կարեւոր մարմին է լինելու, քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, որտեղ քննարկվելու եւ լուծվելու են շատ […]

Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի […]

Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով․ «Հրապարակ»

«Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել եւ գրանտներ են տրամադրելու Սյունիքին․ այս մասին նշված է նաեւ ԵՄ կայքում։ Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, […]

Իշխանությանը հերթական տհաճ փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»

Խորհրդարանական ընդդիմությունը հերթական փորձությունն է պատրաստել իշխող մեծամասնության համար։ Առաջարկում է խորհրդարանին՝ ընդունել հայտարարություն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին»։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք հայտարարության բնույթը՝ այն է, որ իշխանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի