06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում․ «Հրապարակ»

«Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։ Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը […]

Անհատելի կարմիր գծերն ու իշխանությունների ինքնախոստովանությունը. «Փաստ»

Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որն առաջին հերթին խորհրդանշական էր նրանով, որ տարվա մեկնարկից ի վեր ընդդիմության ամենախոշոր նախաձեռնությունն էր։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս հավաքը մեր ներքաղաքական կյանքի համար եզակի էր նաև այն տեսանկյունից, որ լոկ իշխանափոխության օրակարգ չէր հետապնդում, ինչպես տարբեր ժամանակներում եղել են ընդդիմադիրների […]

Նախկին մարզպետի և նրա տեղակալի արկածները. «Հրապարակ»

«Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։ Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, […]

Արարատ Միրզոյանի պահվածքն անհասկանալի է թիմի համար. նա մեկուսացել է. «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, […]

Հանրահավաքն ու բրյուսելյան հանդիպումը. ինչ սպասել այսօր. «Ժողովուրդ»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Մարտի […]

Ինչու է Արայիկ Հարությունյանը հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Իրավունք»

Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների»,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Ինչքանով է վերը նշվածը իրականությանը մոտ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Լուսինե Ավանեսյանից, ով նկատեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանի: Իսկ […]

Առաջարկվում է Հայոց Ցեղասպանության փաստը հերքողների համար քրեական պատիժ սահմանել․ «Հրապարակ»

Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, հատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը քրեական պատիժ է սահմանում։ Գործող Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն առհասարակ ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու դեպքերում։ […]

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, ինչն ինքնին նշանակում է քաղաքական գործընթացների ակտիվացման նոր փուլ։ Պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենում առանձնահատուկ պայմաններում, քանի որ ներկայումս Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգն իրապես ծայրահեղ աստիճանի է հասել։ Եվ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել լայնամասշտաբ հարձակում սկսելու համար։ […]

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. «Փաստ»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: […]

ՔՊ-ի ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. «Ժողովուրդ»

Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի