05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է մեկնել Արթուր Վանեցյանը․ «Փաստ»

«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին Մոսկվայում է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, և Վանեցյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: 

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության գրասենյակից, ինչպես նաև տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են եղել ու ի՞նչ կոնտեքստով:

Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը փաստացի չհերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ Վանեցյանն իրոք արտերկրում է:

Հակոբյանը նաև հավելեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն տալ նպատակահարմար չի գտնում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ