03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»

Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»:

Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում եւ 2 ամիս սպասում էին պարարտանյութին։

Արմավիրի եւ Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ