05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց մի համաձայնագիր, որով ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհ է ստանալու: Ինչպես կառավարության նիստին ընդամենը 2-3 րոպեի ընթացքում զեկուցեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դրամաշնորհը տրամադրվում է «ՀՀ-ում ժողովրդավարության խթանման» և «տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ Նշվածից բացի, որևէ խորքային հիմնավորում և վերլուծություն չի […]

Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ»

Պետականությունը վերականգնել հայ ժողովրդին հաջողվել է մեծ դժվարությունների, զոհողությունների և դարավոր պայքարի արդյունքում։ Այսօր ամենաառաջնային հարցերը, որոնց շուրջ ուղեղ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ պետք է մտորի, այն է, թե ի՞նչ վիճակում է այսօր մեր պետությունը, և, ըստ այդմ, ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առաջ, ի՞նչ գործընթացներ են նախանշվում ապագայում։ Ու ամենակարևորը՝ ինչպե՞ս հաջողվեց ընդամենը չորս […]

ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում. «Հրապարակ»

Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թեւեր»․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր… եթե ի հայտ գան թեւեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թեւեր են ձեւավորվել, այլեւ դրանց միջեւ կատաղի […]

Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։   Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների […]

Ինչու է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել. «Ժողովուրդ»

56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է: Մինչեւ օգնական դառնալը Առուշանյանը, հիշեցնենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, բայց ավելի յուղոտ պաշտոնի անցնելուց առաջ […]

Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա. «Հրապարակ»

«Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։ Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների […]

Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել․ «Հրապարակ»

«Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։ Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ […]

Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»

«Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած սպանությունների թեման իշխանությունները փորձեցին «ջրել» և իրենցից հեռացնել, սակայն լրատվամիջոցները նշում էին, որ այդ իրադարձությունների գլխավոր գործող անձինք ԱԽ քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի քպական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են եղել: Ավելին, կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները շաբաթ օրը բողոքի ակցիա իրականացրեցին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել […]

Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․ «Ժողովուրդ»

Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց: Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի […]

Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում. «Իրավունք»

«ՔՊ-ում նախընտրական աժիոտաժը հայտարարված է բացված: Այս օրերին ՔՊ-ականները մարզից մարզ են մեկնում, գրասենյակներ հիմնում, անդամատոմսեր բաժանում, որ ցույց տան իրենց ակտիվությունը: Ասում են, որ իրենց շեֆը ամեն շաբաթվա վերջին կոնկրետ արդյունքերի Համար «դակլադ» է պահանջում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված