05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պետական պարտքը կրկին աճել է. «Ժողովուրդ»

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։ Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար։ 18.2%-ով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ 047 մլն դոլար։ Եթե, այս տարեսկզբի համեմատ, տարեվերջին դոլարի […]

ՔՊ-ականները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ եւ 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին […]

Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ»

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան […]

«Փաշինյանի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ». Փաշինյանը խաբել է. մաս 36. «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր […]

Աննա Հակոբյանը մեկնում է միլիարդատերերի սիրելի հանգստավայր՝ Մոնակո և Նիցցա. «Հրապարակ»

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Գուցե Աննա Հակոբյանը որոշել է զվարճանա՞լ Մոնակոյի խաղատներում: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ Հակոբյանի օգնականը՝ […]

Առերևույթ հանցանքները՝ հեչ, ձայնագրելը՝ մե՞ջ․ «Փաստ»

ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել […]

ԱՄՆ դեսպանի արձագանքը աղմկահարույց ձայնագրությանը. «Հրապարակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021 թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու եւ շանտաժով կամ այլ […]

Անձնիշխանությունն ու անարխիան՝ ընդդեմ ժողովրդավարության. «Փաստ»

Արտերկրում ներկայանալու և Հայաստանի մասին պատկերացում ձևավորելու համար իշխանությունները պարբերաբար շեշտում են ժողովրդավարության առաջընթացի մասին։ Փաշինյանը «հայկական ժողովրդավարությունը» նույնիսկ որակում է որպես Հայաստանի միջազգային բրենդ։ Իրականում այս որակումները չափազանց հեռու են իրականությունից, քանի որ Հայաստանում այսօր գործող համակարգը ավելի շատ ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, քան տեսանելի ժողովրդավարություն։ Իրական ժողովրդավարական երկրներում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը, […]

Փարիսեցիություն․ «Հրապարակ»

Կարելի է հպարտանալ ազատ ու արդար ընտրություններով, քանի դեռ դու ՏԻՄ ընտրությունների արդյունքները չես ոտնահարել եւ ընտրված համայնքապետերին բերդերը չես լցրել, որ քո ուզած «ականերին» ու «կոկորդիլոսագետներին» համայնքապետ կարգես: Կարելի է հպարտանալ, որ վերացրել ես զանգովի արդարադատությունը, քանի դեռ ԲԴԽ նախագահիդ պաշտոնակատարը չի խոստացել գործը փակել` հրաժարականի դիմումի դիմաց: Կարելի է խոսել դատական բարեփոխումների, վեթինգի, […]

Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում․ «Հրապարակ»

«Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։ Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսեւորել՝ չկանխելով մի քանի օր տեւած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված