05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կապանում թեժ պայքար է սպասվում. Մրցակիցները եղբոր և քրոջ որդիներ են. «Հրապարակ»

«Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։ Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ […]

Ռուստամ Բաքոյանի՝ քաղաքացիական կնոջը ծեծելու գործը հասել է ԱԱԾ․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»: Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել […]

Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել . «Հրպարակ»

«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլեւս չի կարողանում քայլել եւ տեղափոխվում է բացառապես սայլակով։ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:

ԱԳՆ-ում «պադավատների» թարմացման կարիք կա․ «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն եւ հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է […]

Եթե չի եղել, ինչո՞ւ ձայն չեք հանում. «Փաստ»

Արցախյան պատերազմից հետո Հայաստանը շարունակում է մնալ միջազգայնորեն նսեմացված վիճակում։ Նույնիսկ ռազմագերիների վերադարձի և այլ հումանիտար հարցեր լուծված չեն, սակայն մեր իշխանությունները շտապում են սահմանազատման հանձնաժողով ստեղծել ու օր առաջ սկսել դրա աշխատանքները։ Ավելին՝ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ։ Իսկ Փաշինյանի այն առաջարկը, որ անհրաժեշտ է երկուստեք հետ քաշել […]

Ընդդիմությունը պատրաստվում է օգտագործել միջազգային հարթակը. «Փաստ»

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր գործողություններում և առաջիկա պլաններում տեղի են ունենալու էական ու խորքային փոփոխություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում լինելու են ոչ միայն գործողությունների, այլև բովանդակային փոփոխություններ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել հատկապես միջազգային հարթակում։ Խոսքը վերաբերում է […]

Իվայի որոշումներն են սրբագրում. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։ Հիշեցնենք․ հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու […]

Ընդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 31. «Ժողովուրդ»

2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի […]

Անգամ ՔՊ-ի համար անակնկալ է եղել. «Հրապարակ»

«Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։ Հետաքրքրվել են եւ պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով […]

ՔՊ-ում առնվազն երկու ձայն կեղծել են․ «Հրապարակ»

«Անցած տարվա բյուջեի կատարողականի քվեարկությունը երեկ խորհրդարանում ընթացավ տիգրանմուկուչյանական սկզբունքով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ է եղել, այն պարագայում, երբ 71 հոգանոց խմբակցությունից դահլիճում առնվազն 10 հոգի բացակայել է, եւ դա ֆիքսվել է հենց պաշտոնական կայքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Թեհրանում գործուղման էին գտնվում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Մարիամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված