01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ում առնվազն երկու ձայն կեղծել են․ «Հրապարակ»

«Անցած տարվա բյուջեի կատարողականի քվեարկությունը երեկ խորհրդարանում ընթացավ տիգրանմուկուչյանական սկզբունքով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ է եղել, այն պարագայում, երբ 71 հոգանոց խմբակցությունից դահլիճում առնվազն 10 հոգի բացակայել է, եւ դա ֆիքսվել է հենց պաշտոնական կայքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Թեհրանում գործուղման էին գտնվում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գեւորգ Պապոյանը։

Ընդունենք, որ այս պատգամավորները նախապես գրավոր հայտնել են քվեարկության մասին, սակայն մյուս բացակաների գործուղման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական լրահոսը ոչինչ չի ասում։ Դիցուք՝ Մարինա Ղազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանն ու Սոնա Ղազարյանը որեւէ գործուղման չէին, բայց ներկա չէին նիստին, հետեւաբար, չէին կարող գրավոր քվեարկել, իսկ Էդուարդ Աղաջանյանը չի քվեարկել: Սովորական գումարում-հանումից պարզ է դառնում, որ ՔՊ-ում առնվազն 2 ձայն կեղծել են, թերեւս՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անհարգալից են Փաշինյանի կաբինետի հաշվետվության նկատմամբ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ