06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 31. «Ժողովուրդ»

2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն իսկապես իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէ: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկուհի Հարությունյանն է: Հարցն այն է, թե ինչքանով էր ԼՀԿ-ն ընդդիմադիր ու այժմ ինչ դիրքերից է հանդես գալիս: Ինչպես հայտնի է, կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի կաբինետում դեռ ամիսներ առաջ է պաշտոն ստացել, նա հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Լուսավորականներն էլ վերջին շրջանում մեկը մյուսից ջանասիրաբար, ատամներով պահում ու պաշտպանում են Փաշինյանի իշխանությունն ու նրա վարած քաղաքականությունը: Տպավորություն է, որ ՔՊ-ի հետ, այսպես ասած, «պասերով են խաղում» ու մեկը մյուսի «թասիբին կանգնում»:

Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է ԼՀԿ-ն ընդդիմադիր, կամ ինչքանով էր ընդդիմադիր այն ժամանակ, երբ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ էր ընտրվում: Իհարկե, կուսակցության անդամները զօրուգիշեր կարող էին հայտարարել, թե ընդդիմադիր են, կամ «պատերազմ պարտված ղեկավարը չի կարող պաշտոնավարել», բայց դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակ պատկերը ցույց տվեցին՝ ո՛չ իրենք են ընդդիմադիր, ո՛չ էլ իրենց գործելաոճն է ընդդիմադիր գործչին հարիր ու բնորոշ: Եվ ուրեմն Փաշինյանի հերթական հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է նախագահում, հերթական սուտն է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ