05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իվայի որոշումներն են սրբագրում. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։
Հիշեցնենք․ հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու ամուսնուն էր խոստացել այդ պաշտոնը: Այս սկանդալային պատմությունը դեռ երկու տարի առաջ Բեգոյանն անձամբ էր հրապարակայնացրել: 2022 թ․ մարտից Բեգոյանը «շների ՊՈԱԿ»-ն է ղեկավարում, սակայն մեզ ասացին, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երեւանցիների սիրտը գրավի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ