12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց մի համաձայնագիր, որով ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհ է ստանալու: Ինչպես կառավարության նիստին ընդամենը 2-3 րոպեի ընթացքում զեկուցեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դրամաշնորհը տրամադրվում է «ՀՀ-ում ժողովրդավարության խթանման» և «տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ Նշվածից բացի, որևէ խորքային հիմնավորում և վերլուծություն չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է այդ գումարը «ծախսվելու»։

Թեման, ի դեպ, չի վրիպել ռուսների «աչքից»։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այս փաստը ռուսական որոշակի շրջանակների համար լուրջ անհանգստության ու մտահոգությունների տեղիք է տվել։ Ավելին, մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմի արձագանքը չի ուշանա։ Ի դեպ, հավելենք նաև, որ այս շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն բավական ինտենսիվ քննարկում են ոչ միայն այս հարցը, այլև տեղեկությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են… հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։

Նշվում է, որ մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Ռուսական լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների կարծիքով, գրանտային ծրագիրը և դեսպանատան կողմից անցկացվող առնվազն տարօրինակ այս մրցույթն ուղղակիորեն փոխկապակցված են և միտված են մի կողմից՝ տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության մեծացմանը, մյուս կողմից՝ հակառուսական տրամադրությունների խորացմանն ու Ռուսաստանի դերակատարության նվազմանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ