22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ»

Պատերազմից մեկուկես տարի անց էլ Հայաստանը մեկը մյուսի հետևից զիջումներ է կատարում հակառակորդին, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես զբաղված է այդ զիջումները լեգիտիմացնելով։ Հերթական զիջումն էլ վերաբերում է Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին։ Փաշինյանը դա արդարացնում է նրանով, թե Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Նա ու իր սատելիտները հղում են կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության վրա։ Սա ևս պրիմիտիվ մանիպուլ յացիա է, «կուտ», ինչպես սիրում են ասել, նիկոլականները: Այդ փաստաթղթում նշված է, որ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները դրա հետ մեկտեղ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ հստակ նշված է, որ հրադադարի արդյունքում կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Ստացվում է, որ իրավական հիմքեր կան, որպեսզի ներկայիս «Լաչինի միջանցքի» երկայնքով ընկած համայնքները մնան հայկական ու չհանձնվեն, սակայն Ադրբեջանը շտապում է նոր ճանապարհի կառուցման հարցում, որպեսզի հետևողականորեն առաջ տանի Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դրանով հակառակորդը հնարավորություն կունենա նոր տարածքային ձեռքբերումներ ունենալ, հայաթափել Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

Բացի այդ, մասնագետները մտահոգություն են հայտնում, որ Ադրբեջանը նոր ռազմավարական դիրքեր կարող է զբաղեցնել Սյունիքի հարևանությամբ, իսկ Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրական հաղորդալարերը, գազատարը և այլն) կհայտնվեն Բաքվի ամբողջական վերահսկողության ներքո, ինչի արդյունքում Ադրբեջանը հնարավորություն կստանա շանտաժ անել կամ ցանկացած պահի հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Կարճ ասած՝ նոր զիջումներով նոր ռումբեր են դրվում մեր պետականության տակ, բայց, միևնույնն է, մեր հասարակության մեջ դեռ որոշակի մի հատված շատ հանգիստ է վերաբերվում այս ամենին, կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունենում, կարծես այս երկիրն իրենցը չէ: Ստացվում է, որ այդքան զիջումներից ու Հայաստանի միջազգային ստորացումից հետո հասարակության մի հատված, կարծես թե, ցանկացած զիջման էլ համաձայն է։ Ու Փաշինանն էլ փորձում է զիջումները հերթով անցյալի վրա սրբագրել, թե մեղավոր են նախկինները, ովքեր իբր համաձայնել էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի, Մադրիդյան փաստաթղթով կարգավիճակի հարցն արդեն իսկ կասկածի տակ էր դրվում և այլն։

Եվ այստեղ է, որ նաև ուրիշ միտք է գալիս. երբ Փաշինյանը 2018 թվականին ընտրվեց վարչապետի պաշտոնում և շատ բարձր՝ 70-80 տոկոսանոց գոնե ընտրական վարկանիշ ուներ, ինչո՞ւ այն ժամանակ որպես «ժողովրդի վարչապետ» չդիմեց ժողովրդին ու չգնաց այդ համաձայնություններին, եթե այլ ել ք չէր մնացել։ Չէ՞ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետո առաջին բանը, որ նա տրամաբանորեն արել էր, աշխատասենյակում «փակվելն» ու բանակցային ողջ արխիվին ծանոթանալը պետք է լիներ: Ըստ այդմ, նա արդեն այդ օրերին պետք է հստակ հասկանար, որ այլ ելք չեն թողել նախկինները, ինչպես անընդհատ ինքն է հիմա շեշտում: Ուրեմն, ինչո՞ւ անպայման պատերազմի ճանապարհով տարավ Հայաստանն ու Արցախը, ինչո՞ւ կոտորեց մեր հազարավոր հերոսներին։ Առավել ևս, որ այն ժամանակ մենք հաղթող կողմն էինք, ինչը չափազանց կարևոր հանգամանք է: Սրանք հարցեր են, որ ժամանակի ընթացքում անպայման պետք է պատասխան ստանան: Հիմա էլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե շարունակական զիջումների այլընտրանքը պատերազմն է, որովհետև Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել նոր պատերազմ հրահրելու համար։

Սակայն սա էլ է արդեն սովորական դարձած պրիմիտիվ մանիպուլ յացիա: Նախ՝ ինչպես ցույց է տվել ժամանակը, Նիկոլ Փաշինյանի պատճառով փոխված ստատուս քվոյի և ադրբեջանական կողմի «հաղթական» կեցվածքի հիմքով մեր յուրաքանչյուր նոր զիջման հետ Բաքվի ախորժակն ավելի է բացվելու։ Ադրբեջանական պահանջներին վերջ չկա, նրանք մտադիր են նաև տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ թշնամին ինչ պահանջի, ինքը սուսուփուս ստիպված է կատարել…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ