07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերոբը մեկնելու է արտասահմա՞ն. Հայացք

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված “Մեթըլ փրինս” ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը, ըստ  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանի` չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի` դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում: – Իրենը տրված էր, […]

Ռոբերտ Քոչարյանը տուրի՞ստ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ եւ նրա տեղաշարժերին աշխարհաքադաքական բացատրություններ տալիս, պարզվել է, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: “Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով եւ ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի […]

Արմեն Աշոտյանը “ոսկե ձկնիկի” վրա հույս չի դնում. 168 ժամ

“168 ժամ” թերթի թղթակիցը փորձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից պարզել, արդյո՞ք գործադիրից օրենդիր վերադառնալու ցանկություն ունի: “Եթե դուք խոստովանեք, որ ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ բլոր ցանկությունները: Եթե դուք ոսկե ձկնիկը չեք, պա անիմաստ է այդ խոսակցությունը”,-ասել է նախարարը: Թերթի թղթակիցը շարունակելով զրուցել`մասնավորապես հարցրել է. “Վերջին մի քանի տարիներին իշխանական […]

Ո՞ւր գնա Տավուշի մարզպետը. Առավոտ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնն Իջեւանն է, առաջադրվել է  պատգամավորության 4 թեկնածու:  “Առավոտ” օրաթերթն գրում է, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը մտածելու պատճառ ունի: ՀՀԿ-ն թիվ 41 ընտրատարածքում առաջադրել է վերջերս այդ կուսակցությանն անդամագրված,”Երեւանի գարեջուր” ՓԲԸ   խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ով այս ընտրատարածքի գործող պատգամավորն է: Իսկ  […]

Սյունիքի Սվարանց գյուղում տեխնիկական ջուր են խմում. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Սյունիքի մարզի Սվարանց գյուղում բնակիչները տարիներ ի վեր խմելու համար ոչ պիտանի ջուր են օգտագործում: Գյուղացիների պատմելով, ջրի անորակ լինելը պայմանավորված է նրանով, որ իրենց գյուղը հանքավայրերով հարուստ տարածքում է գտնվում եւ իրենց կողմից օգտագործվող ջրում առկա են հանքային տարրեր: “Սվարանցում ջի պակաս չկա, ուղղակի որակտ վատն է: Բայց միշտ էլ էդ […]

Լարիսա Ալավերդյանը դեմ է քվեարկել շատ որոշումների. Հայոց աշխարհ

“Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրուցում ասել է, որ իր որոշումն է չմասնակցել ընտրություններին, ուստի եւ նրա անունը չկա անցողիկ ետղերում: “Ես սկզբունքորեն համաձայն չեմ եղել նախընտրական այս կարճ ժամանակահատվածում որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի կամ դաշինքատիպ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելուն”,-ասել է նա: Տիկին Ալավերդյանը հիշեցրել է, որ ինքը  անկուսակցական է, եւ արդեն […]

“Խուճուճ Էդոյին” կբռնեին.նա սահմանը չի հատել. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը “Սիլ կոնցեռնի” պատվավոր նախագահ, թիվ 10 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել Է Հայաստանում, առոչինչ է ճանաչել այն հիմնավորմամբ, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր հանրապետությունից բացակայել է: Ըստ “Հայկական ժամանակի” ՀՀ ոստիկանությունը, սակայն, չի պատրաստվում […]

ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության ցուցակում “գոլդ” համար ունի. Երկիր

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 76 անունների թվում մի շարք ակտիվ ՀՀԿ-ական պատգամավորների անունները բացակայում են, այդ թվում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի: “Երկիր” օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը վստահեցրեց, որ իր համար դա ամենեւին էլ տարօրինակ չէ:  Դիտարկմանը, որ վերջ ի վերջո, խմբակցության քարտուղարն է, նա արձագանքեց. “Ինչ անենք, լավ ա, էլի եմ խմբակացության քարտուղարը լինելու”: […]

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի: […]

Կհանդիպեն արդյո՞ք Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, երեկ հայրենի խորհրդարանի  հերթական քառօրյա նիստի ավարտին, երբ ԱԺ կանոնակարգով պատգամավորների համար նախատեսված “հայտարարության ժամ”-ն ավարտվեց, Աժ նիստերի դահլիճում` հեռվից հեռու, բայց մտերմիկ ու ջերմ երկխոսություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ “Ժառանգության” պատգամավոր, այդ կուսակացության հրապարակած համամասնական ցուցակում 16-րդ տեղում հանգրվանած Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինիս դիմելով Շարմազանովը կանչեց՝ “Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի