23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերոբը մեկնելու է արտասահմա՞ն. Հայացք

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված “Մեթըլ փրինս” ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը, ըստ  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանի` չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի` դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում:

– Իրենը տրված էր, եթե չեմ սխալվում, 3-4-րդ ստադիա,- ասաց Ա. Աղավելյանը:- Մետաստազներ կային լիմֆատիկ գեղձերում` այդ ուռուցքի շուրջ, որոնք հեռացված են:

Պրոֆեսորի հավաստմամբ` հիշյալ մետաստազները լրիվ հեռացված են, մնում է, որ քիմիաթերապիա իրականացվի, համապատասխան քիմիական պրեպարատների նշանակումները կատարված են արդեն, բուժումը ստանում է, վիճակը բարվոք է, միայն, ինչպես բնորոշ է նման վիրահատություններից հետո, հեմոգլոբինի մակարդակն է ցածր, որը կարգավորում են:

Նկատենք, որ եթե անգամ պրոֆեսորը սխալվում է, այսինքն` չարորակ նորագոյացությունն իր զարգացման փուլով ոչ թե միջանկյալ` 3-4-րդ, այլ 3-րդ աստիճանի է, ապա միեւնույն է, պատժի կրումից նրա վաղաժամ ազատումը ընդամենը ժամանակի հարց է: Կարծում ենք, կարճ ժամանակի, հավանաբար` ընտրություններից որոշ ժամանակ հետո, որպեսզի հասարակական բացասական արձագանքը չունենա ենթադրելի հետեւանքներ: ՀՀ կառավարության 26.05.2006 թ. թիվ 825-Ն որոշման թիվ 2 հավելվածի համաձայն` 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունը` անկախ նորագոյացության տեղակայումից, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում է: Հասկանալի չէ, սակայն, թե այժմ կարո՞ղ է խոսք լինել 3-րդ աստիճանի չարորակ ուռուցքի մասին, երբ այն արդեն վիրահատական ճանապարհով հեռացված է: Այս հարցը մասնագիտական պատասխան է ենթադրում, սակայն մեր զրուցակիցը սկզբնապես նշեց, որ մասնագիտական հարցերին չի պատասխանելու` անիմաստ դարձնելով այս կապակցությամբ մեր հարցադրումները:

Իհարկե, նորագոյացության զարգացածության աստիճանը, ի վերջո, որոշվելու է հանձնաժողովային կարգով: Սակայն որպեսզի բացառվի ցանկացած սուբյեկտիվիզմ, նկատի ունենալով խնդրի հասարակական մեծ հնչեղությունը, նաեւ այն, որ ազատվելու դեպքում Ս. Տեր-Պողոսյանը կարող է անարգել մեկնել արտասահման, անհրաժեշտ ենք համարում, որ այդ հանձնաժողովը լինի ընդլայնված կազմով, դրանում ընդգրկվեն նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի եւ այլ մասնագետներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ