07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՕԵԿ-ի համամասնական ցուցակում Ֆրանսիայի քաղաքացի կա՞. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնված  հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյանը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Թերթի տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն […]

Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին. Ազգ

“Գրանդ Հոլդինգի” մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանը “Ազգի” հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու այս ընտրություններում չեն առաջադրվել “Գրանդ Հոլդինգ” ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի երկու որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները: Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ […]

Թոփչյանը սիրում է Շուշանին, բայց արվեստագետը չպետք է ձգտի ԱԺ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը դիրիժոր Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվել է թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արվեստագետներից ոմանք երազում են իրենց տեղն ունենալ ԱԺ-ում: “Գիտակցելով, որ դա յուրաքանչյուրի իրավունքն է, այնուամենայնիվ, գտնում եմ, որ, օրինակ, բարձրարվեստ երաժշտին, իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն”,- ասաց դիրիժորը` մասնավորապես թեթրի խնդրանքով անդրադառնալով Շուշան Պետրոսյանի քայլին: :  […]

Շարմազանովն ասաց` անկուսակցական գործիչների ժամանակներն անցել են Ժողովուրդ

‘Ժողովուրդ’ օրաթերթն իր ‘Խոսք’ բաժնում  մեջբերել է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքը. ‘Քաղաքականության մեջ սուբյեկտները վաղուց քաղաքական կուսակցություններն են, անցել են անկուսակցական քաղաքական գործիչների ժամանակները’:

“Գրանդ տոբակո”-ի Վարդանյանները հեռանո՞ւմ են. Հայացք

“Հայացք”-ի  հավաստի տվյալներով` “Գրանդ տոբակոյի” սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: “ Ինչպես գիտենք, այս ԱԺ-ում նրա Կարեն եւ Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից` մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, […]

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրաժարվել են պատգամավոր դառնալ. Ժամանակ

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի /ՄԻԺԻ/ ՀԿ նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալաֆյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Մաշտոցի պուրակի ակտիվիստներին առաջարկել են ընդգրկվել կուսակցությունների համամասնական ցուցակներում: “Տարբեր առաջարկներ եղել են կուսակցությունների ցուցակներում ներգրավելու, սա անհատական որոշման հարց է: Բայց իմ իմացած բոլոր մարդիկ հրաժարվել են ներգրավվել ցուցակներում: Ամեն դեպքում, խնդիրն այն է, որ […]

Գարնան ձնծաղիկների պես. Վովա Գասպարյանի նորամուծությունը. Հրապարակ

 Գարնան օրերը տաքանալուն պես ոստիկանապետ Վովա Գասպարյանը արեւի հանեց նաեւ կին ոստիկաններին: Այս մասին գրում է “Հրապարակը”: “Կառավարության հերթական նիստի օրը “արտակարգ” ծառայություն էր դրսում: Մշտական ակցիայի մասնակիցներին այս անգամ հսկում էին կին ոստիկաններ, որոնք ավելի զուսպ ու սակավախոս էին, քան արական սեռինը: Հիշեցնենք, որ Գասպարյանը ստեղծել է պարեկապահակային մի կառույց, որի ներկայացուցիչները տիրապետում են […]

Նիկոյանը առաջարկեց սուրճի բաժակ նայել եւ նստել իր տեղը. Երկիր

“Հիմա կգնանք իմ սենյակ, սուրճ կխմենք, եւ ես բաժակ կնայեմ”,- այսպես է արձագանքել Աժ նախագահ ՍամվելՆիկոյանը, երբ “Երկիր-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով ո՞ր ուժերը կանցնեն Աժ: Աժ նախագահը ճիշտ չի համարում, երբ ընտրողի փոխարեն որեւէ մեկն է պատասխանում այդ հարցին: “Այդ հարցին պատասխանել կարող է միայն ընտրողը”,-վստահեցրել է Նիկոյանը եւ նշել, որ […]

Բագրատ Եսայանը նեղացել է ՀՅԴ-ից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների, “Երկիր” օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի “Երկիր” օրաթերթը խմբագրում է Սեւակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: Նա ասել է, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, եւ այս ընթացքում […]

Բրիտանացիները միավորո՞ւմ են ընդդիմությանը. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի քաջատեղյակ աղբյուրի` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ակտիվ խորհրդակցությունների մեջ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձգտում է բոլորին մեկտեղել կլոր սեղանի շուրջ: Նպատակը` ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիրների մասնակցությամբ արդեն խորհրդարանում ձեւավորել միասնական կոալիցիա: Նույն աղբյուրի համաձայն` այդ ուղղությամբ շփումներ կան նաեւ իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի