23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Նրանք գտել են կանանց սրտերը գրավելու ձեւը

Ռուսները գտել են յուրօրինակ ճանապարհով իրենց կանանց սրտերը գրավելու գաղտնիքը: Բացի այն, որ մոսկովյան զբոսայգիներում մի շարք միջոցառումներ եւ համերգներ են տեղի ունենում` նվիրված Կանանց միջազգային օրվան, նաեւ մի շատ յուրօրինակ ակցիա է անցկացվում: Հայտնի ռուս նկարիչները կնկարեն Մոսկվայի Գորկու անվան այգու  բոլոր կին հաճախորդներին: Հիմնական առարկան, որի հետ ցանկության դեպքում կարող են նկարվել կանայք, […]

Գյուղնախարարը փողը չի տվել. Ավանգարդ

Ըստ “Ավանգարդ” թերթի, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հովանու ներքո գործող “Արտֆուդ” ընկերության պահածոների գործարանը, որի բաժնետերերից մեկն էլ հենց նախարարն է, մարզի մի քանի գյուղերի բնակիչներին դեռեւս անցած տարվանից չի վճարել լոլիկի գնման գումարը: 2011 թվականին ընկերությունից վստահեցնում էին, որ որեւէ խոչընդոտ չի լինելու, առնվազն 10-15 օրվա ընթացքում կատարվելու են վճարումները: Այս մասին գրում է […]

Վարչապետի ոտքը Գյումրիին թող խեր բերի. Առավոտ

“Բարով եք եկել մեր քաղաք, թող ձեր ոտքը Գյումրիին խեր բերի, բայց ինչ կլինի, որ միջամտեք եւ զպեք հարկայինին, թողնեն առանց կանխավճարի աշխատենք, դեռ չաշխատած` գալիս փող են տանում` 3 ամսվա կանխավճար միանգամից”,- Գյումրիում վարսավիրներից մեկը դիմեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ “Առավոտ” օրաթերթի, Վերջինս էլ իր հերթին հարցրեց, եթե 3 ամիս հետո գան տանելու, […]

Պալաչն ու Ծառուկյանը հաշտվել ե՞ն.Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ ծագած տրանսպորտային “բարեգործական” վեճը կարծես այլ ընթացք է ստանում: Երեկ վաղ առավոտից “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երեւան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել: Փոխարենը ավելացել է Աբովյանից Երեւանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը: Աբովյանի բնակիչները […]

Մանկապիղծ Սերոբը անտեսել է ախթալեցի հանքագործներին. Հայացք

“Ես երկար տարիներ` 1987 թվականից մինչև 2005 թվականը, աշխատել եմ Ախթալայի տուրհանգրվանի տնօրեն,- “Հայացք” օրաթեթրի  հետ զրույցում ասաց Ալբերտ Բաբայանը:- Մենք ունեինք երկու անասնագոմ` խոզանոց և 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված կովանոց: Ինքս մասնագիտությամբ կաթի արդյունաբերության ինժեներ- տեխնոլոգ եմ: Այդ տուրհանգրվանին կասկածելի ճանապարհով տիրելու ակնհայտ հավակնություն դրսևորած Սերոբ Տեր-Պողոսյանին առաջարկեցի, որ իմ միջոցներով […]

Սյունիքի մարզպետի հետ սովորական ընկեր է. Ժողովուրդ

“Ինչի՞ պիտի մեկ ուրիշը գա հաշտեցնի, եթե մենք նույնիսկ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եղել, բայց հիմա դառել ենք սովորական ընկերներ, դրա կարիքը չկա”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ Սյունիք էր մեկնել` հաշտեցնելու Մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ […]

Լրագրողը դիմել է գլխավոր դատախազին. Հայկական ժամանակ

 “Հայկական Ժամանակ” թերթը գրում է, որ թերթի լրագրող  Հայկ Գեւորգյանը, որի դեմ այս տարվա հունվարի 13-ին “վրաերթ” պայմանական անունով ոստիկանական սադրանք էր կազմակերպվել, երեկ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում Գեւորգյանը դատախազին ընդամենը տեղեկացրել է, որ իրենից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանների կողմից ապօրինաբար առգրավված մեքենան, որը սպասարկում է խմբագրությանը եւ […]

Կուսակցությունները 100 մլն դրամի իրավունք ունեն. Ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը “Ժամանակ” օրաթերթին տեղեկացրել է, որ ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ներով քարոզչության, դահլիճների վարձակալության եւ քարոզչական պաստառների համար յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրավունք ունի ծախսել առավելագույնը 100 մլն դրամ: Ի դեպ, դա ընդհանուր թիվ է, որեւէ սահմանափակում չկա, եւ կուսակցությունն ինքն է որոշելու, թե այս 3 ուղղություններից […]

Աշոտյանը չի կարող առանց հայհոյանքների` բարոյական գնահատական տալ. Երկիր

Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղի դպրոցում 14-ամյա աղջկա նկատմամբ կատարված սեռական ոտնձգության առնչությամբ գյուղապետ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցվել է քրեական գործ` “Ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու” հոդվածի հատկանիշներով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Սյունիք կատարած այցի ժամանակ, լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը, ասել է. “Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա […]

Ախթալայի կոմբինատը վաճառվո՞ւմ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի`  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես “լավ չեն”: Տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված