24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղի մեծ մասը հանրապետական է. Առավոտ

Ազատամուտի գյուղապետ

“Առավոտ” թերթի տեղեկացնում է, որ Իջեւանի  Ազատամուտ համայնքի շուրջ 2500 բնակիչներից շուրջ 700-ը ՀՀԿ անդամ է:  Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը թերթի թղթակցին հպարտությամբ ասել է,  որ 2011թ.  ապրիլին , երբ ինքը ստանձնեց ՀՀԿ Ազատամուտի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, գյուղում այդ կուսակցության անդամների թիվը 180 էր, որ ավելի քան  500 հոգի ՀՀԿ-ին  անդամագրվել է 2011թ. ապրիլից մինչ օրս: Թերթը գրում է, որ գյուղապետ Ժ. Մարտիրոսյանը մինչ ՀՀԿ-ին անդամագրվելը  ԲՀԿ անդամ էր:

Ազատամուտի բնակիչ, 62-ամյա գործազուրկ Սաշա Ալավերդյանը զարմանում է , որ աղքատ համայնքի չափահաս բնակչության մի զգալի մասը անդամագրվել է ՀՀԿ-ին: Նրա խոսքերով` Ազատամուտի բնակիչներն  աշխատանք չունեն եւ ապրում են անտառի հատապտղով:

“Նախկին բանավանը հիմնվել է  բենտոնիտի փոշու վերամշակման գործարանի հենքի  վրա: Այնտեղ նախկինում  1000 մարդ էր աշխատում, սակայն գործարանն այժմ շատ փոքր կարողությամբ է գործում: Լուծարված են կամ  աննշան չափով են գործում Ազատամուտի ձեռնարկությունները` բնակշինկոմբինատը, հիդրոմելորացիայի, գյուղտեխնիկայի եւ ոռոգման համակարգերի ձեռնարկությունները”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ