23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի: […]

Կհանդիպեն արդյո՞ք Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, երեկ հայրենի խորհրդարանի  հերթական քառօրյա նիստի ավարտին, երբ ԱԺ կանոնակարգով պատգամավորների համար նախատեսված “հայտարարության ժամ”-ն ավարտվեց, Աժ նիստերի դահլիճում` հեռվից հեռու, բայց մտերմիկ ու ջերմ երկխոսություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ “Ժառանգության” պատգամավոր, այդ կուսակացության հրապարակած համամասնական ցուցակում 16-րդ տեղում հանգրվանած Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինիս դիմելով Շարմազանովը կանչեց՝ “Արմեն […]

Որ օլիգարխ պատգամավորն է կրակել Սախարովի հրապարակում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ , նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին թերթին պատմել են ականատեսները, , սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը  մեր  թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել: […]

ՕԵԿ-ի ծննդյան օրը հունիսի 20-ին է՞. Ժողովուրդ

Փորձելով հետ չմնալ կոալիցիոն գործընկեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից` “Օրինաց երկիր”-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեծ շուքով նշեց կուսակցության 15-ամյակը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու նշում ուշագրավ մի փաստ: Ըստ թերթի,  ՕԵԿ-ի նախկին ու ներկա շատ թիմակիցներ հիշում են, որ կուսակցությունը հիմնադրվել է հունիսի 20-ին: Այսինքն` ՕԵԿ-ն իր ծնունդն այս անգամ մի […]

Նաղդալյանին նախանձում են. Իրավունք

“Իրավունք” թերթի թղթակիցը երեկ  ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանից փորձել է պարզել, թե ե ինչպես է վերջինս  վերաբերում այն շրջանառվող խոսակցություններին, որ  տիկին Նաղդալյանը հայտնվեց  ՀՀԿ ցուցակի պատվավոր 11-րդ տեղում: Սա  շատերի նախանձն է շարժել: Տիկինը Նաղդալյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է . “Բայց ի՞նչ է եղել:  Իսկ ի՞նչ է պատահել որ: Նախանձողները թող շարունակեն նախանձել”: […]

Ծառուկյանի թիմը` վիճակահանությամբ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” անդրադառնալոց  ԲՀԿ ցուցակի  առաջին 20 անուններին` մասնավորապես գրում է, որ  “ցուցակում բացակայում է նաեւ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի անունը: Փոխարենը ցուցակում է հայտնվել մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, ինչպես նաեւ տարբեր կուսակցություններ փոխած երիտասարդներ` ոչ այնքան մաքուր քաղաքական անցյալով”: Թերթի տեղեկություններով, երեկ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ […]

ՀՀԿ-ի շտաբի “գորշ կարդինալը” հայտնի է. Իրատես de facto

“Չնայած վաղուց էր խոսվում, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շտաբում յոլա չի գնա առանց սեփական “գորշ կարդինալի”, այնուհանդերձ, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ /ՎՊ-նախագահի` նույնպես/ Լեւոն Յոլյանի  “հայտնությունը”  ՀՀԿ  շտաբում փորձագետները գնահատում են, որպես բազմակողմանի բուֆեր` ոչ միայն շտաբային “կյանքի”, այլեւ` ընտրությունների ողջ ընթացքի համար: Ոչ այն պատճառով, որ նժարը թեքվում է դեպ շախմատիստներ ու “մեծ շախմատային […]

Ընտրախախտում անողները պատժվելու են. 168 ժամ

“168 ժամ” թերթի հարցերին պատասխանել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: “Համաձայն որոշ խոսակցությունների` բացի այն, որ Ձեր եղբայրը` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել, ասում են, որ Դուք`որպես ազդեցիկ պաշտոնյա, աջակցելու եք մի քանի մեծամասնական թեկնածուների եւս: Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը” հարցին` Աղվան Հովսեփյանը ասել […]

Արարատ Զուրաբյանը կկատարի ընկերական պարտքը. Ժամանակ

Պատասխանելով “ժամանակ” օրաթերթի այն հարցին, թե ում կցանկանար տեսնել նոր խորհրդարանում, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը պատասխանել է Գարեգին Նուշիկյանին: “Առաջիկա ընտրություններում քվեարկելու եմ նրա օգտին, որովհետեւ իմ բլոր ընտրություններին Նուշիկյանն իմ կողքին կանգնած է եղել, իմ ընկերն է, մենք իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել եւ կարծում եմ` իմ ընկերական պարտքը պետք […]

Գեղարքունիքի մարզպետի պատիվը` 100 հազար դրա՞մ. Ժողովուրդ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, որը  “Ժողովուրդ” օրաթերթի դեմ ներկայացված  հայցի քննությունը վարում էր կոշիկները հանած, երկար մտածելուց հետո երեկ վճիռ է կայացրել “Ժողովուրդ”-ին տուգանել 200 հազար դրամով (կեսը մարզպետին, կեսը փաստաբաններին) եւ պարտադրել տպագրել հերքում: “Այսպիսով` նա պաշտոնապես արձանագրել է, որ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2,5 մլն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված