23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ի համամասնական ցուցակում Ֆրանսիայի քաղաքացի կա՞. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնված  հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյանը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի:

Թերթի տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
“Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՕԵԿ արդեն նախկին մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանից: Մեր հարցադրման պատասխանը լսելու ակնկալիքով զանգահարում էինք նրան, երբ տեղեկացանք, որ վերջինս այլեւս կուսակցության մամլո խոսնակր չէ: Բավականին մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Ամիրյանը: Նրա հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չգիտեր: Պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան որեւէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս երբեւէ առնչություն չի ունեցել իրենց հետ: Նոր մարդ ա. մենք չենք ճանաչում: Երեւի վաղը հանդես գա հայտարարությամբ եւ լրագրողների  համար հրապարակի իր կոնտակտային տվյալներր””, -գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ