24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞ւր գնա Տավուշի մարզպետը. Առավոտ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնն Իջեւանն է, առաջադրվել է  պատգամավորության 4 թեկնածու:  “Առավոտ” օրաթերթն գրում է, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը մտածելու պատճառ ունի: ՀՀԿ-ն թիվ 41 ընտրատարածքում առաջադրել է վերջերս այդ կուսակցությանն անդամագրված,”Երեւանի գարեջուր” ՓԲԸ   խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ով այս ընտրատարածքի գործող պատգամավորն է:

Իսկ  “Օրինաց երկիրը” թիվ 41-ում առաջադրել է այդ կուսակցության Տավուշի մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի թեկնածությունը: Վերջինիս դուստրը  մարզպետի կրտսեր տղայի նշանածն է: “Մարզպետ Արմեն Ղուլարյանը մայիսի 6-ի ընտրություններում ո՞ւմ է պաշտպանելու` օրերս իր կուսակից դարձած Հ.Հակոբյանին, թե՞ խնամի դարձած իր տեղակալ  Վ. Վարդապետյանին”,-հարցնում է “Առավոտ”-ը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ