10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լրացավ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

Նախօրեին արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Անկախությունից անմիջապես […]

Ղարաբաղի դիրքերն ուժեղ են. 168 ժամ

“Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարեւորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարեւորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձեւավորումն է: Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ է, այլ […]

ՀԱԿ-ը՝ հանուն լրագրողների. Հայկական ժամանակ

Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: “Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար` անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից եւ վիրավորանքից եւ ոչ թե […]

Սատանաներից հեռու. Վարդան Ղուկասյանը լքել է Գյումրին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի “սատանաները մի բան չբարդեն գլխին”: Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր “շուռ գալ” իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ: […]

Ինքնասպա՞ն է եղել.Առավոտ

Ըստ “Առավոտի”, որ ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները արդեն 5 օր որոնում են Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան  նախիրն ուղեկցել է  Նավուր գյուղից վերեւ, “Դուռնալու” կոչվող հանդամաս եւ չի վերադարձել: Թերթը գրում է, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի […]

Առաջին նախագահը մտածում է. Իրատես de facto

Ըստ “ Իրատես de facto”-ի, ՀԱԿ-ը կրկին այս օրերին քաղաքական դիրքորոշման հստակության օրեր է ապրում: Ընդդիմության միասնական թեկնածուի հավանականությունը կամաց-կամաց անհավանականի դաշտ է տեղափոխվում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀԱԿ-ում այսօր կրկին քննարկում են խիստ ընդդիմադիր դիրքերից հանսես գալու մասին, այսինքն՝ խզելու կապերը բոլոր նրանց հետ, ովքեր իշխանական “ստվեր” ունեն։ Այս առումով առաջին պլանում ԲՀԿ-ի հետ համագործակցությունն […]

Ո՞վ կհաղթի. գլխավոր դատախազը, թե՞ Վճռաբեկի նախագահը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի դատական համակարգում յոթ թափուր տեղում  նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, եւ վճռաբեկ դատարանը` Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են` կորոշենք-կասենք: Սակայն երկու դատավորի հարց, թերթի աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադեւոսյանի աղջկա` Լիլիթ […]

Կիրակի ամենաթեժը Գյումրիում է լինելու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ն անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին՝ առանձնացնում է  Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո: Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է […]

Ի՞նչու են ազատվել ՊԵԿ-ի պաշտոնյաները. Հայացք

“Հայացք”-ի հավաստի աղբյուրները պարզել են Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանին եւ Ռուբիկ Քոչարյանին աշխատանքից ազատելու իրական պատճառները: “Բայց մինչ դրանք ներկայացնելը փոքրիկ էքսկուրս անենք Ա. Բեյբուրթյանի անցած ճանապարհով: Արտաշեսը հարկայինում է արդեն 16 տարի: Նրան համակարգ բերեց Արտաշես Թումանյանը, երբ նշանակվեց հարկային տեսչության պետ: Մինչ այդ Բեյբուրթյանը Թումանյանի խորհրդականն էր ԱԺ-ում: Բերեց եւ նշանակեց […]

Մահվան թուղթ՝ ընտրության նախօրեին. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, եղեգնաձորցիների համար ընտրությունները տոն են: “էդ օրը սաղ ալյուր են ունենալ, փող են ունենալ քաղաքապետարանից, միլիցայությունից, մարզպետարանից ինչ տեղեկանք պետքի` անվճար վերցել են: Ով ինչ խնդրել` կատարել են: Մահվան թուղթ էլ կարաս վերցես: Ոստիկանապետը ողջությունդի հարցնել, սաղին բարեւելի, անձնագրայինի պետը ծառայելի ժողովրդին”,- եղեգնաձորցիներն այսպես պատկերավոր, նույնիսկ սեւ հումորով համեմված “մեկ խոսքով”: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի