13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ-ը՝ հանուն լրագրողների. Հայկական ժամանակ

Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

“Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար` անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից եւ վիրավորանքից եւ ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես որ այժմ է:

Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլեւս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլեւս իրենց իմաստը կկորցնեն:

Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով նյութ հրապարակել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից”,- գրում է “Հայկական ժամանակը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ