10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կանխավճար են ուզում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ Պետ եկամուտների կոմիտեն այս տարի լուրջ խնդիրներ ունի հարկային հավաքագրումների հարցում: “Այս օրերին հարկային ու մաքսային մարմինները մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին նախ խնդրում են ապա պարտադրում են կանխավճարներ մուծել՝ սպառնալով տուգանել”,-գրում է թերթը:

Ո՞վ կլինի հաջորդը ՊՆ-ում. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանակվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է: Վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաեւ տենդերների հաղթողները, կարճ ասած` վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետեւանքներով: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող […]

Ազգային ժողովը` հանրային խորհրդարան. 168 ժամ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու  եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ անցավ “բացառիկ հայրենասիրական մթնոլորտում”:Նման տեսակետ է արտահայտել “168 ժամ” թերթը։ “Ելույթ ունեցան  մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ. Առավոտ

“Եթե “Բարգավաճ Հայաստանի” հետ մեր շահերը կհամընկնեն, եւ ոչ միայն “Բարգավաճի” հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որեւէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են”,-“Առավոտի” հետ  զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Թերթը փորձեց  ճշտել` բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան. […]

Հրազադանի քաղաքապետը քանդում է Կովալի տակը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լարված հարաբերությունների մեջ են, եւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած փոխմարզպետի ձերբակալությունն էլ Արամ Դանիելյանն էր կազմակերպել՝ իրավապահներին տեղյակ պահելով, որ փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցնելու: “Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է օգնել իրավապահ մարմիններին բացահայտելու մարզպետի մութ գործարքները՝ […]

“Դավայ, դավայ”` պատգամավորը` լրագրողին. Ժամանակ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը՝ Նովո, ում տղան վերջերս կալանավորվեց, պահպանում է լրագրողների հետ շփման իր “ուրույն ոճ”-ը: Գրում է “Ժամանակ” օրաթերթը: Ըստ թերթի, թեեւ այս անգամ նա որեւէ մեկին չի հայհոյել, սակայն երեկ ԱԺ միջանցքում, երբ թերթի  թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ զարգացումներ կան նրա տղայի քրեական գործից, Նահապետ Գեւորգյանը նետել է.”Դավայ, դավայ”։ Երբ […]

Ծառուկյանը “վա-բանկ” է գնում. Ժողովուրդ

  Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարեւորն առնչվում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, որը մե´րթ ընդդիմադիր է խաղում, մե´րթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մե´րթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր “քցվածությունը”, մերձենում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ հավելում, որ մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչայանը […]

Հայրապետյանը թքածը լիզող չի. Ժամանակ

Թերթը գրում է, որ այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացնելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա պաշտոնապես ԱԺ է ներկայացրել հուլիսի 4-ին։ “Եվ եթե մինչեւ սեպտեմբերի 21-ը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Սակայն տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռ.Հայրապետյանը կարող է փոշմանել […]

Բագրատյանին սխալ հանեց. Առավոտ

Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: “Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջեւ են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է”,- ասել է Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա […]

Կաթին սոդա են խառնում, դարձյալ խախտումներ . Հրապարակ

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: “Հրապարակ”-ն է գրում այս մասին եւ նշում, որ  կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի ագրո”  եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող “Բիո-կաթ”  կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի