10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սեդրակիչը Մոսկվայում կքննարկի. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին Աժ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս րնթացքում թույլ տված […]

Ծառուկյանը կասեցրել է. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը երեկ հերքել է “Ժամանակի” այն տեղեկությունը, համաձայն որի` ԲՀԿ ղեկավարն էականորեն կրճատում է Հայաստանում գտնվող իր բիզնեսների ծավալները եւ արդեն իսկ հրահանգել է դադարեցնել Երեւանի Կենտրոն համայնքում ծավալած շինարարական աշխատանքները, որպեսզի խոչընդոտի նախագահ Սերժ Սարգսյանի պլանավորած` տարեվերջյան 7 տոկոս տնտեսական աճին։ “Մեր տեղեկություններով, սակայն, Գ. Ծառուկյանն առայժմ […]

Ուստա, “Սթարը” փողը չի տվել… Ժողովուրդ

“Գյումրի” ապրանքանիշը տեւական ժամանակ է գարեջուր չի մատակարարում “Սթար” սուպերմարկետների ցանցին: “Ժողովուրդ”-ը պատճառը իմանալու համար դիմել է “Սթար” սուպերմարկետների ցանցին, որտեղից թերթին ասել են. “Հնարավոր է, որ դա կապված է ժամանակավոր սպասարկման մատակարարման շղթայի խափանման հետ, այլ կերպ ասած` հնարավոր է խախտվել է մատակարար-կենտրոնական պահեստ խանութ կապը”: Սակայն, թերթը հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, […]

90 միլիոնով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ. Կարեն Կարապետյան. Չորրորդ ինքնիշխանություն

Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին “Չորրորդ ինքնիշխանություն”-ը  հարց է ուղղել, թե ինչո՞վ վերջինս կբացատրի այն հանգամանքր, որ քաղաքական վերնախավում, որպես կարեւոր եւ ազդեցիկ դեմք, անընդհատ շրջանառվում է Կարապետյանի եղբոր` գործարար Սամվել Կարապետյանի անունը: “Այնպիսի տպավորություն է , որ ինքն ակտիվորեն մասնակցում է հայաստանյան քաղաքական գործընթացներին”,- նկատել է թերթը: Ի պատասխան […]

ՀՀԿ-ն առաջարկել է, ԲՀԿ-ն առաջադրել. 168 ժամ

 “168 Ժամ”  օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանը ում քաղաքապետն է ՀՀԿ-ի, թե՞ ԲՀԿ-ի, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀ նախագահն է առաջարկել Սամվել Բալասանյանին, իսկ ԲՀԿ-ն առաջադրել է նրան. “Հայոց լեզուն հարուստ է, մենք առաջարկել ենք, ԲՀԿ-ն առաջադրել”: Թերթը […]

Խորհրդարանի գեներալիտետն անհանգիստ էր. Հրապարակ

 “Հրապարակ”-ը նկատել է, որ  երկու օր շարունակ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն անցկացնում էր խորհրդարանում` խելոք նստում էր Աժ դահլիճում, ելումուտ անում բացառապես էլիտար դռնից, որից օգտվում է միայն Հովիկ Աբրահամյանը` լրագրողներին չհանդիպելու, նրանց հարցերին չպատասխանելու համար: “Սկզբում պատգամավորները մտածում էին, որ Գեւորգյանը եկել է իրացնելու զեկուցողի իր իրավասությունը` Վերահսկիչ պալատի հաշվետվության մասով: Սակայն, երբ երեքշաբթի […]

ՀՀՇ առաջնորդը տեղյակ չէ առաջինից. Հայոց աշխարհ

Երեկ խորհրդարանում “Հայոց աշխարհ” օրաթերթը փորձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանից մեկնաբանություն ստանալ թե վերջինս ինչպես է վերաբերվում հանգամանքին՝ Լ. Տեր-Պետրոսյանի Հայաստանի Հանրապետությանը դատի տալու փաստին: “Միանգամայն օրինաչափ եւ խիստ տրամաբանական հարցը ուղղեցինք նախ եւ առաջ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին, բայց ավաղ, որեւէ հոդաբաշխ պատասխան չստացանք: Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ իմանում” ,- հարցերին […]

Ծառուկյանը Դուբրովսկայայո՞ւմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում: Այն կառուցվում է Մոսկվայի հայտնի Դուրբրովսկայա փողոցում, որտեղ այժմ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները: Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել լուրի իսկությունը: “Անկեղծ ասած, ինչ-որ մեկի “հավաստի տեղեկությունները” չեմ կարող եւ չեմ ուզում մեկնաբանել”,-պատասխանեց ԲՀԿ առաջնորդի մամլո […]

Նիկոլին մոնտաժել են. Հայկական ժամանակ

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել եւ կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարց ու պատասխանները: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի եւ Աժ […]

Կգա՞ Պուտինը թե՞ ոչ … Հրապարակ

Քաղաքական որոշակի շրջանակներ շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մասնակցելու Հայաստանում սեպտեմբերի 17-19-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ զորավարժություններին: Այցը գլուխ բերելու համար լուրջ աշխատանքներ են տանում թե ռուսական, թե հայաստանյան շահագրգիռները: Սակայն առավել տեղյակները պնդում են, որ Պուտինն այս փուլում չի գա Հայաստան` ոչ այն պատճառով, որ մեկ ամիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի