10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը տեղյա՞կ չէ Էլինար Վարդանյանի որոշումներից.Ժամանակ

 Երեկ “Ժամանակը” ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նա ներկա գտնվի “Հարսնաքարի” գործով դատավարությանը եւ ակցիաներին՝ հաշվի առնելով, որ ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման  վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն։ “”Հարսնաքարի” ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ եւ մոմավառություններին եմ մասնակցել։ Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ […]

Քեշիշյանը հեռացել է. Ժողովուրդ

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը սեփական կամքով հեռացել է աշխատանքից: Վերջերս նա ստանձնել էր “Արմենիա” հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, բայց երեկ հրաժարվել է այդ պաշտոնից` հայտարարելով. “Դա արել եմ գիտակցաբար, իհարկե, փոքր ափսոսանքով բայց նաեւ հստակ իմանալով, որ գնում եմ անելու այլ կարեւոր ու դժվարին գործեր` հայկական գեղարվեստական ֆիլմերի նկարահանում եւ մի շարք այլ նախագծեր”: Նրա փոխարեն նույն […]

Թեհլերյանի մոտ՝ Տիգրան Ուրիխանյանի արձանը. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ թերթի, երեքշաբթի “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին եւ քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել եւս մեկ պատվանդան, բայց` դատարկ. […]

Դաշնակցական թաքուն գործարքներ. Հայկական ժամանակ

  Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տեղի է ունեցել պարզ գործարք` մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն […]

Առասպելական եւ Հայաստանի “թալիբները”.Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր  այսօրվա խմբագրականում գրել է.””Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան”,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը` մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձեւացող “կարմիր” մի լրտեսի: Իսկ Երեւանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել` դրա վերաբերյալ հոդաբաշխ […]

Ծառուկյանը սատարելու համար պայման է առաջարկել. Հրապարակ

“Հրապարակի” օրաթերթի տեղեկություններով, 2013թ.-ի նախագահական ընտրություններին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ շրջանակներից թերթին տեղեկություն է ստացվել, որ շաբաթ օրը, կոնյակի գործարանում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: “Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա […]

Վարդան Այվազյանը կստանա՞ ելքի վիզա.168 ժամ

Արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ […]

ՕԵԿ-ի Արայիկը “վաժնի” հանդիպմանն էր. Չորրորդ ինքնիշխանություն

ՕԵԿ համակիր, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկր, ով բազում անգամներ փորձ արեց մանդատ ձեռք բերել ու հայտնվել հայրենի խորհրդարանականների շարքում, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”` առաջիկա օրերին մեծ անակնկալ է պատրաստել իր շատ սիրելի ու հարազատ ՕԵԿ-ի համար: Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Ա. Հայրապետյանր չի բացառվում, որ իր քաղաքական կարիերան […]

Ի՞նչու Պուտինը չեկավ Հայաստան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” թղթակցին՝ Կրեմլից երեկ հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որ, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, պետք է տեղի ունենար սեպտեմբերին, չի կայացել: Երեկ թերթի թղթակիցը զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Ցիբուլինին եւ, հիշատակելով Զատուլինի հայտարարությունը, հարցրել է. “Կարո՞ղ եք ասել, […]

“Նուբարաշենի” աշխատակիցը դանակահարել է դատապարտյալին. Ժողովուրդ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն սիրտը մտցնել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՎ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց՝ ասելով. “”Նուբարաշեն”-ում նման բան չի եղել”: Մինչդեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի