24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը սատարելու համար պայման է առաջարկել. Հրապարակ

“Հրապարակի” օրաթերթի տեղեկություններով, 2013թ.-ի նախագահական ընտրություններին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ԲՀԿ շրջանակներից թերթին տեղեկություն է ստացվել, որ շաբաթ օրը, կոնյակի գործարանում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը:

“Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է` նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: “Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու”,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը եւ հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ