12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Կարող ա՞ Ծառուկյանը տանի… “.Հրապարակ

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները` դրանք փոխարինելով երկաթյա դռներով: Ըստ “Հրապարակ”-ի, Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերեւս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց` քաղաքապետ դարձավ գործող […]

“Արմավիան” վաճառվում է. Հայկական ժամանակ

“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ “Հայկական ժամանակի” թղթակցի հետ զրույցում հաստատել է մամուլում տեղ գտած լուրը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ: “Երեք տարի բոլորը մեր փոխարեն ասում էին, որ վաճառում ենք, այժմ մենք ենք այդ մասին ասում”,-ասել է նա: Վերջինս չի մանրամասնել, թե ում հետ են ընթանում բանակցությունները: “Արմավիայից” սակայն, […]

ՀԱԿ առաջնորդը չի բացահայտում պլանը. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, եւ կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել: Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ որոշում չի […]

Նախկին մարզպետը մեղադրում է ներկա մարզպետին. Հայկական ժամանակ

Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «”Հայկական ժամանակ”-ի  թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել եւ բերման չի ենթարկվել ոստիկանություն: Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետեւում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ […]

Հին ընկերները լռում են.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” աղբյուրների, դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Հիմնական խնդիրը եւ ներկուսակցական “կռվախնձորը”, ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել: Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, […]

Ի՞նչ է սիրում հայրենի ընդդիմությունը.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, տարբեր մարդիկ տարբեր բաներ են սիրում, իսկ ահա հայրենի ընդդիմությունն էլ ժամանակավոր հանձնաժողովներ է սիրում։ “Չի ուտում, չի խմում, անգամ չի քնում, զօրուգիշեր մտածում է ինչպես իրագործել խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու այնքան փայփայած նպատակը։ “Ժառանգություն” խմբակցությունը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում երազում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հակակոռուպցիոն հանձնաժողով։   Իսկ ամռանը, եթե […]

Մարզպետները “մուծվել” են. Հրապարակ

Վերջին շրջանում խարդախության դեպքեր են տեղի ունեցել մի քանի մարզերում: Խաբեությամբ գումարներ են շորթել տարբեր գյուղապետերից` հավաստիացնելով, թե մարզպետի տեղակալն է ուղարկել նշված գումարի ետեւից: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրամաշորթությունը ծրագրվել է “Հրազդան” քրեակատարողական հիմնարկում, մի քանի բանտարկյալի սցենարով, սակայն իրագործվել է նրանցից մեկի կնոջ ձեռքով: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ ծրագրի, […]

Առաջին ավազակապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է. Առավոտ

ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դրանով ծաղրում է ժողովրդին: “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն “Առավոտի” հետ  զրույցում արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը. “Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ […]

Մալաթիա-Սեբաստիայի դատարանի նախագահի որդին “գցող” է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընղհանուր իրավասության դատարանի նախագահի որդու` Շահեն Տիգրանի Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ. ասում են`  նա մարդկանց “կոուպնի քցելու” սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ “քցվածը” վախենա բողոքել, “քցված” գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի: Թերթի աղբյուրները նշում են, որ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան […]

Ոստիկանին կփոխարինի տեխնիկան. Իրատես de facto

 Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթեւեկությունը նկարահանող սարքերն են՝ որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները։ Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ՝ փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի