10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ի Նաիրան գրաքննող. Ժողովուրդ

Այս օրերին ԲՀԿ-ում խիստ գրաքննության են ենթարկվում ԲՀԿ-ականների ելույթները: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Որոշ մարդիկ են միայն արտոնված ԲՀԿ անունից ելույթ ունենալ կամ հերքումներով հանդես գալ։ Գործընթացը ղեկավարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը”,- գրում է թերթը:

ԱԺ-ի ամենառոկոկո-ն, ռաբիզն ու նանոն. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ-ում ամենառոկոկո սենյակը գեներալ Մանվելինն է. փայտե սեւ կահույք` ուրույն նախշերով: Ամենառաբիզը` Թոխմախի Մհերինը: Ամենահամեստը` գեներալ Սեյրանինը. պետության տված սեղան-աթոռից բացի, ուրիշ բան չկա “համեստի մեջ” վերանորոգված 2 սենյականոցում: Ամենավիպ եւ նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է. նա իր փոքրիկ սենյակը բաժանել է 2 հավասար մասի` եվրոպական դիզայնով, մի մասում երկու օգնականներն են նստում, […]

Ոստիկանության ջիպերն իր համար է. Առավոտ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին: Սակայն հերթական անգամ նիստը ուշացումով սկսվեց, քանի որ հերթական անգամ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալ 3 զինծառայողներին Իջեւան տեղափոխող ոստիկանական մեքենան դատական նիստի սկզբին դեռ ճանապարհին էր: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Նիստը հետաձգվեց մեկ ժամով: Ժամը 16-ին, երբ նիստը սկսվեց, դատավոր Սամվել […]

Կաթողիկոսի խոսակցությունը գաղտնի է.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի ,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եղել է Վատիկանում եւ հանդիպում ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Այդ տեղեկությունը հաստատել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը: Նա նշել է, որ այցը Վատիկան, ինչպես նաեւ Պապի հետ հանդիպումը եղել է մասնավոր, եւ դրա վերաբերյալ մանրամասներ հնարավոր չէ […]

Թալիբ ահաբեկիչները Հայաստանո՞ւմ են.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով,  մանրամանասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Լուրերի համաձայն, Հայաստան է ներթափանցել Թալիբ ահաբեկիչների մի խումբ: Թերթի հետ զրույցում լուրը չի հերքել նաեւ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: “Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված […]

Ծառուկյանն ու Սյունիքի մարզպետը՝ մրցակիցներ. Ժողովուրդ

“Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս, աճուրդի կդրվի: “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ  կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը`Լիսկան, որի հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել […]

Հայաստանի նախագահը պետական գործչի դասական օրինակ.168 ժամ

“Հասկացող ու վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղված անձը, լինի դա քաղաքական գործիչ թե փորձագետ, հստակ պետք է գիտակցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության ողջ ընթացքում շոուներն ու քաղաքական PR-ը ոչ մի նշանակություն չեն ունեցել”,- այս մասին երեկ “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի […]

Հռոմի պապը՝ հայերենով.Հայոց աշխարհ

 Լիբանան այցի ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով Մերձավոր Արեւելքում խաղաղություն եւ կրոնների երկխոսություն պահպանել: Այս մասին նշում է “Հայոց աշխարհ” օրաթերթը: “Երեկ Բեյրույթի կենտրոնում պատարագ է մատուցվել բաց երկնքի տակ, որին մասնակցել է 300 հազար մարդ: Պատարագն անցկացվել է ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով, աղոթքներ են հնչել անգլերեն եւ հայերեն լեզուներով”,-գրում […]

Զուրաբյանը ՀԱԿ-ին “պրիզնատ” չի՞ գալիս.Իրավունք

 Պարզվում է, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գործողությունների  մասին տեղեկանում է լրագրողներից։ Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։ Երբ թերթը փորձեց ճշտել, թե Լ. Զուրաբյանը Հայաստանում ՌԴ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ամբողջ ՀԱԿ խմբակցությո՞ւնը, թե՞ որպես անհատ է ներկայացել, պարոն Բագրատյանը նշեց. – Ես չգիտեմ, ինչպե՞ս ՀԱԿ […]

Ոստիկանները զգոնացել են. կասկածելի փաթեթ սուպերմարկետում.Հայկական ժամանակ

Անցած շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնում աննախադեպ մեծ հավաք էր: Տարօրինակն այն էր, որ բաժնին հարող տարածքներում կային նաեւ կինոլոգներ` իրենց հատուկ վարժեցված շների հետ: Այդ շներին սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ հաղորդում է ստացվում այս կամ այն հաստատությունում տեղադրված ռումբի մասին: “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, ոստիկանները խորհրդավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի