ՕԵԿ-ի Արայիկը “վաժնի” հանդիպմանն էր. Չորրորդ ինքնիշխանություն
ՕԵԿ համակիր, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկր, ով բազում անգամներ փորձ արեց մանդատ ձեռք բերել ու հայտնվել հայրենի խորհրդարանականների շարքում, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”` առաջիկա օրերին մեծ անակնկալ է պատրաստել իր շատ սիրելի ու հարազատ ՕԵԿ-ի համար:
Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Ա. Հայրապետյանր չի բացառվում, որ իր քաղաքական կարիերան փորձի այսուհետ իրականացնել մեկ այլ ուժի, ըստ ճշտվող տեղեկությունների “Բարգավաճ Հայաստանի” հետ, որի գործունեության մասին նա քանիցս դրական կարծիք է արտահայտել:
Ավելին, ասում են` Հայրապետյանր վերջերս իր մտերիմների շրջապատում սրտնեղվել է ՕԵԿ-ի կողմից իրեն բաժին ընկած ճակատագրից ասելով, որ ցանկացած կուսակցության համար այդքան մեծ եռանդով աշխատելու դեպքում ինքը լուրջ գնահատականի կարժանանար: Արդյո՞ք գործարարը մտադիր է փոխել իր քաղաքական վեկտորները, թե ոչ եւ թե ունի՞ նա անակնկալ հատուկ ՕԵԿ-ի համար` թերթը հարցադրում է արել Ա. Հայրապետյանին, ում բջջային հեռախոսին պատասխանել է մի երիտասարդ` ասելով, որ իր “շեֆը” շատ “վաժնի” հանդիպման մեջ է եւ որ եթե իրենք նպատակահարմար գտնեն կպատասխանեն մեգ հետաքրքրող հարցերին: