Խորհրդարանի գեներալիտետն անհանգիստ էր. Հրապարակ
“Հրապարակ”-ը նկատել է, որ երկու օր շարունակ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն անցկացնում էր խորհրդարանում` խելոք նստում էր Աժ դահլիճում, ելումուտ անում բացառապես էլիտար դռնից, որից օգտվում է միայն Հովիկ Աբրահամյանը` լրագրողներին չհանդիպելու, նրանց հարցերին չպատասխանելու համար:
“Սկզբում պատգամավորները մտածում էին, որ Գեւորգյանը եկել է իրացնելու զեկուցողի իր իրավասությունը` Վերահսկիչ պալատի հաշվետվության մասով: Սակայն, երբ երեքշաբթի օրը, հայտարարությունների ժամին նույնպես նստած մնաց` ուշադրությամբ լսելով հերթագրված 25 պատգամավորներին, մտածեցին, որ Վիկտոր Դալլաքյանին զուգահեռ նստած Ա. Գեւորգյանը վարչապետի ներկայացուցիչն է Աժ-ում”,-գրում է թերթն ու հավելում, որ երեկ, առավոտվա նիստից փոխվարչապետը մի քանի րոպե ուշացել էր, երբ եկավ, գեներալիտետն անհանգստացած հեռվից ձեռքով հարցրեց` հո բան չէ՞ր եղել, Արմեն Գեւորգյանն ադեկվատ ժեստիկուլյացիայով գեներալիտետին հանգստացրեց` “չէ, լավ ա”: