ՀՀԿ-ն առաջարկել է, ԲՀԿ-ն առաջադրել. 168 ժամ
“168 Ժամ” օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանը ում քաղաքապետն է ՀՀԿ-ի, թե՞ ԲՀԿ-ի, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀ նախագահն է առաջարկել Սամվել Բալասանյանին, իսկ ԲՀԿ-ն առաջադրել է նրան. “Հայոց լեզուն հարուստ է, մենք առաջարկել ենք, ԲՀԿ-ն առաջադրել”:
Թերթը հիշեցնում է նաեւ, որ Գյումրու ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել ՝ առաջադրվել Գյումրու քաղաքապետի թեկնածու: