13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղի դիրքերն ուժեղ են. 168 ժամ

“Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարեւորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարեւորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձեւավորումն է:

Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ է, այլ Ադրբեջանի քայլերի արդյունքում”,- այս մասին “168 ժամ” թերթի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտություններիկենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով, որ ԼՂՀ-ինքը պետք է որոշի, թե ցանկանում է միանալ Հայաստանի, թե լինել անկախ այնպես ինչպես մինչ օրս է:

“Բայց միաժամանակ եւ մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլեւս չի հավատում, որ ԼՂ-ն կարող է երբեւէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ”,- ասել է թերթի զրուցակիցը, հավելելով, որ Սաֆարովի շուրջ ստեղծված ճգնաժամից Հայաստանն ավելի ուժեղացել է, քան Ադրբեջանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ