14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջին նախագահը մտածում է. Իրատես de facto

Ըստ “ Իրատես de facto”-ի, ՀԱԿ-ը կրկին այս օրերին քաղաքական դիրքորոշման հստակության օրեր է ապրում:

Ընդդիմության միասնական թեկնածուի հավանականությունը կամաց-կամաց անհավանականի դաշտ է տեղափոխվում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀԱԿ-ում այսօր կրկին քննարկում են խիստ ընդդիմադիր դիրքերից հանսես գալու մասին, այսինքն՝ խզելու կապերը բոլոր նրանց հետ, ովքեր իշխանական “ստվեր” ունեն։ Այս առումով առաջին պլանում ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այս կերպ, ասել է չեզոք, կամ կավարտվի հրապարակային ապահարզանով։

“Ի դեպ, Լեւոն Տեր Պետրոսյանն էլ առաջիկայում պիտի հայտարարի՝ 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ։

Մեր աղբյուրի տեղեկության համաձայն, նա չի առաջադրի իր թեկնածությունը նախ եւ առաջ այն պատճառով, որ այլեւս ժողովրդի մեջ չկա այն ոգեւորվածությունը, ինչ նախորդ ընտրության ժամանակ էր։ Իսկ ՀԱԿ առաջնորդը քաղաքական հաշվարկների հմուտ վարպետ է ու չի ցանկանա այս անգամ էլ հայտնվել անհարմար վիճակում։ Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում՝ ո՞վ, եթե ոչ նա”,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ