Ինքնասպա՞ն է եղել.Առավոտ
Ըստ “Առավոտի”, որ ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները արդեն 5 օր որոնում են Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ, “Դուռնալու” կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:
Թերթը գրում է, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով 5-6 անգամ հարվածել է Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, ով հետո մահացել է: Ասքանազ Մելիքյանը, ով Բերդի բնակիչների շրջանում հայտնի է “Ասկո” անունով, հակում ունի ոգելից խմիչքի հանդեպ:
“Բերդի բնակիչները կարծիք հայտնեցին, որ 71-ամյա տղամարդը կարող էր ինքնասպան լինել, քանի որ նրա որդին՝ Վրեժն արդեն 2-րդ անգամ է բանտ նստում: Բերդի ոստիկանության մեր աղբյուրները, սակայն, առավել հավանական են համարում, որ անառողջ Ասքանազ Մելիքյանը բնական մահով է մահացել: Սեպտեմբերի 7-ի որոնումների ժամանակ Բերդի ոստիկանները անտառում նեխածի հոտ են առել: Սակայն օրը մթնել է, ոստիկանները որոնումները դադարեցրել են, դրանք կշարունակվեն սեպտեմբերի 8-ին”,-գրում է թերթը: