15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բարձրաստիճան պաշտոնյաների սկանդալային ձերբակալություններ կարող են լինել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, “Նաիրիտ”  գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե երբ է նախատեսվում ավարտել “Նաիրիտի”  գործի քննությունը:  Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են […]

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալը պիտի խոսե՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

Հունիսի 19-ին Արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում մահացած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի պարանոցին ոչ թե սավանից կախվելու հետքեր են, այլ կտրվածք է հայտնաբերվել։ Այս մասին երեկ “Չորրորդ ինքնիշխանությանը” ասել է Մանվելի հորաքույրը՝ Սուսաննան։ Նրա խոսքով, իր հարցերին, թե դա ինչ վերք է, Մանվելի դին ՔԿՀ-ից հայրական տուն տեղափոխողներն ասել են, թե դա արվել է ինչ-որ նմուշ վերցնելու […]

Վարչապետին չի կասկածում. Առավոտ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանելով  “Առավոտ” թերթի օֆշորային սկանդալի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանումներին՝ ասել է. “Ես կարծում եմ, որ բացատրությունները սպառիչ կլինեն, երբ վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունը համապատասխան ընթացակարգով գործողություններ իրականացնի եւ սպառիչ պարզաբանում տա։ Բացի այդ, հայտնի անձի (Աշոտ Սուքիասյանի) հարցով հարուցված է քրեական գործ, հայտարարված է հետախուզում, […]

Գեղարքունիքի մարզպետը մեղավոր չի. Ժամանակ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որեւէ ստուգում չի իրականացրել: Թերթը նշում է  ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա` 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական […]

ճաք եմ տալիս էս սեռական փոքրամասնությունների, էս աղանդների մասին լսելով. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը շարունակում է տպագրել արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք մի հատված:  “Օրերս եթերով դիտում էի Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հաղորդումը ու մտածում` “Կրակե շապիկ” վեպի համար հայտնի հրապարակախոսն ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեց: Խորամուխ չեղանք նրա ասածների մեջ, մինչդեռ կյանքը բերեց ու ապացուցեց, որ Պետրոսյանը համարյա մարգարեացել էր, որ հայի ու թուրքի երկխոսությունը, այնուամենայնիվ, […]

Շուկայից հրատապ դուրս բերել պաղպաղակները. Չորրորդ ինքնիշխանություն

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ: Այս մասին գրում է  “Չորրորդ Ինքնիշխանություն” օրաթերթը եւ հիշեցնում, որ  ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերթի  ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ հունիսի 16-ին հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի […]

Խառնում են սովետի հետ ….168 ժամ

Օրեր առաջ “Գելափ ինթերնեյշնլ” սոցիոլոգիական կազմակերպությունը հրապարակեց իր իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որի, հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն: Բայց, օրինակ, Երեւանի կենտրոնում երեկ “Հայկական ժամանակ”-ի անցկացրած փոքրիկ հարցախույզից պարզվել է, որ հայաստանցիներից շատերը նախընտրում են Եվրամիությունը: Եվրասիական միությունը հարցվածներից ոմանք ասոցացրել են Սովետական Միության հետ: “Էդ Սովետական Միությունն ա՞”,- հարցրել […]

ՀՀԿ-ն ռելաքսվում է. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Լեհաստանից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ այսօր, ոչ վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ հրավիրելու մտադրություն չի հայտնել։ Այսօր ՀՀԿ-ն էլիտար հարսանիքի է՝ ամուսնանում է Մանվել Բադեյանի դուստրը։ Ինչպես ասել ենք՝ քեֆի, հարսանիքի ու ֆուտբոլի օրերը ՀՀԿ-ի համար սրբազան են, “մեղք է այլ բանով զբաղվելը”։ Չնայած պատճառն ամենեւին էլ դա չէ, պարզապես ՀՀԿ-ն նախահանգստյան […]

Հիմա էլ Սուրիկ Խաչատրյանի կինը. Ժամանակ

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից տուժած Բուդաղյանների ընտանիքը “Ժամանակ”-ի հետ զրույցում պատմել է, որ հիմա Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ: Կինը՝ Լորետան, զանգում է տան աշխատակիցներին եւ սպառնում, որ եթե ասել են՝ Ավետիք Բուդաղյանը խնդրել է օգնություն, ապա. “Փորձվել եք մի բան եք ասել, գամ՝ կտեսնեք, թե ձեզ […]

Աղջիկ վիճակում` օրը 30 հազարով. Հրապարակ

“Հրապարակը” պարզել է, որ  Հայաստանում բիոզուգարանները շատ հին “պատմություն” ունեն։ Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են։ Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի եւ “պատվիրում” այդ տեխնիկական միջոցը՝ քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս, իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են։ Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի