Հիմա էլ Սուրիկ Խաչատրյանի կինը. Ժամանակ
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից տուժած Բուդաղյանների ընտանիքը “Ժամանակ”-ի հետ զրույցում պատմել է, որ հիմա Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ: Կինը՝ Լորետան, զանգում է տան աշխատակիցներին եւ սպառնում, որ եթե ասել են՝ Ավետիք Բուդաղյանը խնդրել է օգնություն, ապա. “Փորձվել եք մի բան եք ասել, գամ՝ կտեսնեք, թե ձեզ ինչ եմ անելու”,- ասել է Լորետան:
Հարազատները պատմեցին, որ Լորետայի քույրը ապրում է Գորիսում, որի տնից հիմա ամեն երեկոյան ինչ-որ բաներ են տեղափոխվում: Իսկ արդեն Լիսկայի քրոջ թոռները “Ֆեյսբուքում” հերյուրանքներ են տարածում Բուդաղյանների հասցեին:
Մանրամասները` թերթի այօրվա համարում: