16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ռելաքսվում է. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Լեհաստանից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ այսօր, ոչ վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ հրավիրելու մտադրություն չի հայտնել։ Այսօր ՀՀԿ-ն էլիտար հարսանիքի է՝ ամուսնանում է Մանվել Բադեյանի դուստրը։ Ինչպես ասել ենք՝ քեֆի, հարսանիքի ու ֆուտբոլի օրերը ՀՀԿ-ի համար սրբազան են, “մեղք է այլ բանով զբաղվելը”։

Չնայած պատճառն ամենեւին էլ դա չէ, պարզապես ՀՀԿ-ն նախահանգստյան ռելաքսի մեջ է՝ ասացին ծերերը։ Սպասվող շաբաթվա ընթացքում թերեւս ԳՄ լինի, կարծում են նրանք։

 Չնայած պետք է կասկածել, որովհետեւ առաջիկա հինգշաբթի օրվանից սկսում են ոչ աշխատանքային օրերը՝ Սահմանադրության եւ Վարդավառի տոների կապակցությամբ։ Այնպես որ, անհամբերները դեռ էլի կսպասեն ՀՀԿ-ի ամենաէական հարցի քննարկմանը՝ մարզպետների ճակատագրին վերաբերող հարցին։ Բանն այն է, որ Լիսկայի ճակատագրին այսօր “միացել” են եւս չորս մարզպետներ, որոնց մարզերում կատարված ուսումնասիրությունների “արդյունքները” հայտնվել են նախաքննական մարմնի սեղանին:

Այլ մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ