03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել հյուրասիրությունների համար. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, եւ բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք […]

Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն «կարեւոր» գործով է զբաղված. Հրապարակ

Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։ Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ […]

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ Փաստ

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք […]

Նիկոլ Փաշինյանից՝ ադրբեջանցի «բնապահպաններին». 168 Ժամ

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։ Այն օրերին, երբ ընդդիմությունը Երևանի տարբեր հրապարակներում հակաիշխանական հանրահավաքներ էր իրականացնում, ի թիվս այլ կարգախոսների՝ հայտարարելով, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, […]

Միլիոններ են հատկացնում ամանորյա զարդարանքների համար, պաշտոնյաների աշխատավարձն են կրկնապատկում, մինչդեռ սահմաններն անպաշտպան են. Փաստ

Եթե հայացք գցենք պատմական անցյալին, ապա, առկա իրավիճակի հետ համեմատելով, բազմաթիվ օրինաչափություններ կարող ենք տեսնել, ինչ ունենք նաև այսօր։ Երբ արտաքին սպառնալիքները սկսել են թափվել հայ ժողովրդի գլխին, պարտություն ենք կրել կամ ընկել օտար նվաճողների լծի տակ, կառավարիչները ու հանրության մի մասը սկսել են մեղավորներ փնտրել, հազար ու մի պատճառներ բերել, անհաջողությունները հանգամանքների դասավորության վրա […]

Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, պարզ երեւում է, որ մեղրամիսը ավարտվել է. Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

«Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը: Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով. «Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: […]

Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործում. Փաստ

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, […]

ՊՆ-ում խառն են՝ շունչները պահած սպասում են. Իրավունք

Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի հանկարծակի կալանավորումը իրարանցում է առաջացրել ՊՆ-ում: Շատերը, շունչները պահած, զարգացումներին են սպասում, հատկապես Հարությունյանի ենթակայության տակ ծառայող սպաները: ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ նոր աղմկահարույց ձերբակալություններ լինեն: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այհսօրվա համարում:  

ՔՊ-ում մթնոլորտը նախկին ջերմ ու «դուխովը» չի. Իրավունք

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ջերմուկում տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստն ուղեկցվել է տհաճ անակնկալներով: Մինչ կուսակցության ներսում քննարկվում էր` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյա՞նն է լինելու փոխվարչապետ, թե՞ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվել է, որ Փաշինյանը բոլորովին ուրիշ մտադրություն ունի: Որպես սրտի մխիթարանք` ՔՊ-ականները համարել են, որ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նշանակումը […]

Ադրբեջանն ընդդեմ դեռևս հանդուժող Ռուսաստանի․ «Փաստ»

Եթե տարիներ շարունակ Հարավային Կովկասում ուժերի միջև քիչ թե շատ հավասարակշռություն էր պահպանվում, ապա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առկա անվտանգային բալանսը փլուզվել է, որի արդյունքում ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, որին աջակցում է Թուրքիան։ Այդպիսով Թուրքիան կարողացել է իր «ոտքը պնդացնել» Հարավային Կովկասում։ Իսկ այս ամենի արդյունքում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դիրքերն այսօր տարածաշրջանում թույլ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի