03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թշնամին օրեցօր օղակ է ստեղծում. պաշարված ամրոցի վիճակում ենք. Փաստ

Ադրբեջանը չի դադարում սադրանքների շարքը: Վերջին շրջանում բնապահպանական պատճառաբանությամբ փորձում են մուտք գործել Արցախ, ավելին՝ հերթական անգամ նույն պատճառաբանությամբ փակում Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին: Հավելենք նաև, որ, այսպես կոչված, իբր լրագրողների, բլոգերների կողմից ևս Արցախ մուտք գործելու փորձեր եղան, որոնք կանխվեցին: Ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր մուտք գործելու ծրագրերը ևս կանխվեցին: Ռազմական փորձագետ […]

ՔՊ-ում փնտրտուք է: 4 թեկնածուի անուն է շրջանառվում. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել: Թերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը […]

Տրդատ Սարգսյանի հարսանիքի ճոխությունը զարմացրել է թիմին: Փաշինյանը անտրամադիր է եղել. Ժողովուրդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ […]

Որքան է «նստել» պետբյուջեի վրա ԱԺ պաշտոնյաների Կատար այցը. Հրապարակ

ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով եւ ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ […]

Փաշինյանը հանձնարարել է կատարել Ալիեւի հերթական պահանջը. Հրապարակ

Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։ Արցախի թերթի աղբյուրներից տեղեկացնում են, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում […]

Արսեն Թորոսյանը «սեւ ցուցակում» է հայտնվել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սեւ ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, եւ պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը […]

«Բուդկա» քանդելու մակարդակը. ավիրելն ու «փիառվելն» է նրանց մոտ լավ ստացվում. «Փաստ»

Համապետական հարցեր լուծելու համար ցանկացած իշխանություն նախ և առաջ պետք է ընդունակ լինի լուծել կենցաղային, սոցիալական, տրանսպորտային և նման այլ ոլորտային խնդիրներ: Պարզ է, որ եթե նրանք ընդունակ չեն ոլորտային ու տարածքային առումով «լոկալ» խնդիրներին լուծում տալ, ապա անիմաստ կլինի սպասումներ ունենալ, թե համապետական և գլոբալ հարցերում կարող են որևիցե հաջողություն արձանագրել։ Մեր այսօրվա իշխանությունները […]

Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են. «Ժողովուրդ»

Ամանորին քիչ ժամանակ է մնացել, եւ ավանդաբար այս օրերին Երեւանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով եւ սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն […]

Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․Առավոտ

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ Aravot.am-ը զրուցել է վերջին տարիներին Հայաստանում աղքատության ցուցանիշների բարձրացման, ծայրահեղ աղքատների թվի ավելացման պատճառների մասին։ – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում խոսեց աղքատության ցուցանիշների մասին՝ հայտարարելով, որ 2021 թվականին աղքատությունը հասել է 26․5 տոկոսի։ Եթե վերլուծում […]

Փաշինյանն իր պաշտպանության եւ անվտանգության հարցերը չի վստահում որեւէ մեկին եւ որոշել է անձամբ իրեն ենթակա մարմին դարձնել ՊՊԾ-ն. Հրապարակ

Ինչպեսեւ ակնկալվում էր՝ իշխանությունը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծեր։ Այսօր նշանակված ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների «վախերի մասին» վկայող նախագիծը։ Դրանով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից եւ կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի եւ նախագահների համար պետական պահպանությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի