03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչպե՞ս հանձնել «հաղթաթղթերը»․ «Փաստ»

Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։ Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ […]

ԶՈՒ ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ, բա այսքանից հետո Երեւան էլ կուզի, Սեւան էլ կուզի. Իրավունք

«Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,-անդրադառնալով Արցախում առա իրավիճակին, ասաց Հայաստանի ԶՈւ […]

Այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին. Հրապարակ

Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության […]

Պոպուիլիզմ եւ թատրոն: Իշխանական պատգամավորները շտապել են Գորիս. Հրապարակ

Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ […]

Անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են. Հրապարակ

Թվում էր, թե Արցախի ճանապարհը փակելու առաջին իսկ րոպեներից հայաստանյան իշխանություններն աշխարհին «SOS» կհնչեցնեին՝ պատգամավորները, ԱԳՆ-ն, սորոսականները կկապվեին իրենց բոլոր գործընկերների հետ եւ միջազգային ճնշում կապահովեին։ Սակայն անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են։ Քառօրյա բլոկադայից հետո միայն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից եւ սկսեցին նամակներ գրել։ ՔՊ վարչության […]

Բանակցությունները ձախողվել են. Հրապարակ

Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացվեց, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։ Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, […]

Դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները․ Նախարարի առաջին հրահանգը

Թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից: Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել […]

Երբ գործը հասնի մեզ այդ 29,8 հազար կիլոմետրից քշելուն. Առավոտ

Նրանք, ովքեր իշխանությունների քարոզչության ազդեցության տակ ասում են՝ մենք ի՞նչ գործ ունենք ղարաբաղցիների հետ, թող նրանք իրենց հարցերը լուծեն, այդ մարդիկ ոչ միայն պետական մտածելակերպ չունեն, նրանք չունեն որեւէ մտածելակերպ, եւ ավելին՝ ինքնապաշտպանության բնազդ: Այդ մարդկանց կարելի է հարցնել՝ իսկ մենք ի՞նչ գործ ունենք Արեւմտյան Հայաստանում ավելի քան հարյուր տարի առաջ զոհված հայերի հետ: Ինչո՞ւ […]

Անատամ իշխանություն. Փաստ

Ադրբեջանական հանցագործ սադրանքներից միայն երեք օր անց Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարություն: Ուշագրավ է, որ այն ընդունվեց ընդամենը 57 կողմ ձայնով, այսինքն՝ քպականների որոշակի մասը ևս չի քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։ […]

Ինչ է «լյուբիմչիկների» միջոցով Փաշինյանը փոխանցել է թիմին

ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։ ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական  սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի