03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում. Իրավունք

Ար­դեն 12-րդ օրն է, ինչ Ար­ցա­խը շրջա­փակ­ման մեջ է: Հա­յաս­տա­նին կա­պող ար­ցա­խյան մի­ակ կյան­քի ճա­նա­պար­հը ադր­բե­ջա­նա­կան կեղծ «բնա­պահ­պան­նե­րը» շա­րու­նա­կում են փակ պա­հել: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է մե­դի­ա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ: — Ակն­հայտ է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ չեն այն քայ­լե­րը, ո­րոնք տես­նում ենք այս օ­րե­րին: Ի՞նչ կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նը, որ չի ա­նում: — Նախ` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք […]

«Եթե չեք կարողանում, թողեք-գնացեք, էս պետությունը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել. Որպես փրկիչ եկաք, որպես փրկիչ էլ գնացեք՝ փրկելով մեզ ձեր ներկայությունից». Բագրատ սրբազան

Հատված՝ 168.am-ի հարցազրույցից։ – Այս օրերին իրավիճակի լուծման տարբեր տեսակետներ են հնչում, նաև՝ ռադիկալ, որ խնդիրը ռազմական լուծում ունի: Դուք ակնարկեցիք ռազմական լուծման տարբերակը: Մենք այսօր ունե՞նք բավարար ռազմական դիմադրողականություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում: – Ես ասում եմ՝ լուծումներից մեկն ընդհուպ դա է: – Որի հնարավորությունը չունենք, թե՞ ունենք: – Իսկ ինչո՞ւ չունենք: Հարցը դա […]

Ինչու 24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին որեւէ գործուղման չեն մեկնում. Հրապարակ

24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։ Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։ Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական […]

Փաշինյանը սեփական կնոջը չի կարողացել բացատրել. Հրապարակ

ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։ Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը եւ ծանուցված է […]

Ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալներն անհանգստացնում են իշխանություններին. Ժողովուրդ

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու […]

ՔՊ-ում ծանր են տանում: Փաշինյանը վերադառնում է նախկինին. Հրապարակ

ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։ Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը եւ Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։ Մինչդեռ անցյալում անգամ սահմանադրորեն […]

Ինչու Ստեփանակերտում հանրահավաքը չկայացավ. Հրապարակ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։ Դրանցից մեկը, օրինակ, Ռուբեն Վարդանյանի՝ օրեր առաջվա հայտարարությունն էր, […]

Լաչինի միջանցքի լայնությունը միշտ նշվել է․ Փաշինյանը խաբել է․ մաս 160. Ժողովուրդ

2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում: Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե […]

Հերթական հրաժարականն է սպասվում. Ժողովուրդ

Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Թերթին հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին: Աղաջանյանը թիմակիցներին […]

Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետեւից են փոխում. Հրապարակ

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերն է, որը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին՝ Ավինյանի մյուս ընկերոջը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի