Ինչու 24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին որեւէ գործուղման չեն մեկնում. Հրապարակ
24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։
Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։
Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է դեկտեմբերի 10-ին՝ Փարիզ․ ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու է գործուղվել Վլադիմիր Վարդանյանը, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 13-16-ին՝ Մոսկվա։ ՌԴ Պետդումայի կազմակերպած՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մեկնել Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը։ Մինչդեռ, մինչ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան», կայքում գործուղումների մասին գրեթե ամեն օր կարգադրություն կար, եւ օր չկար, որ հատկապես ՔՊ-ականները գործուղման չլինեին:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: