21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հերթական հրաժարականն է սպասվում. Ժողովուրդ

Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Թերթին հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին:

Աղաջանյանը թիմակիցներին փոխանցել է, որ, իր փոխարեն, հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել: Թերեւս չի սխալվում Աղաջանյանը, քանի որ նախկին դիջեյը չէր կարող խորհրդարանի կարեւորագույն հանձնաժողովը ղեկավարել: Իհարկե, փորձեցինք նաեւ Աղաջանյանի տեսակետը լսել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից մեզ ասացին, որ մեր՝ նաեւ Աղաջանյանի տեսակետը լսելու խնդրանքը կփոխանցեն վերջինիս, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, մեզ հետ կապ չհաստատեց:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ