03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատախազը՝ մամուլի թշնամի․ «Հրապարակ»

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։ Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ […]

Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը: Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է. 168 Ժամ

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը […]

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»: Քաղաքապետարանը այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից. Հրապարակ

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության […]

Գաղտնի որոշմամբ ԱԱԾ-ն կես միլիոն դոլարով 5 ամենագնաց է ձեռք բերել. Փաշինյանի ընտանիքին սպասարկելու համար. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրից տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 […]

TV 5-ը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին. Հրապարակ

«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ […]

Գլխավոր դատախազը խորհրդարան կգնա Գեղամ Մանուկյանի հետեւից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ թերթի՝ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն […]

Դատավորները թեժ զրույց են ունեցել Կարեն Անդրեասյանի հետ. Փաստ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, թերթը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, […]

Տիգրան Ավինյանն «առուն չռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է․ «Ժողովուրդ»

Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված […]

Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 147. «Ժողովուրդ»

2018 թվականից սկսած՝ իր պաշտոնավարման մեկնարկից մինչեւ օրս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մանիպուլատիվ հայտարարություններով է հանդես եկել, որոնք վերաբերել են նաեւ պաշտպանության ոլորտին, ռազմական ծախսերին: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից եւս մեկը: 2021 թվականի հունիսին՝ Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ իբրեւ թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի