09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Մի հատ շարական երգիր, ճակատդ պաչենք». Աննա Մայիլյանը հունից դուրս է գալիս.Առավոտ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանից թերթը  հետաքրքրվեց՝ չի՞ վիրավորվում, որ իր եւ Արմենչիկի հանդեպ գնահատանքը նույնն է, որ երկուսին էլ վաստակավոր արտիստի կոչում շնորհելով՝ հավասարեցրել են: «Բնականաբար, չենք հավասարեցվել, որովհետեւ իմ եւ Արմենչիկի գործունեության մե՜ծ անջրպետ կա, ու վաստակավորի կոչումը դեռ չի նշանակում, որ այդ մարդը մի բան վաստակել […]

Անդրանիկը կալանավայրից սպառնացել է Սուսանին.Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Խաչատուրյանի գործի դատական քննությունը: 26-ամյա Անդրանիկը, ով, ըստ իր հայտարարության, ամուսնացած է, խնամքին 1 երեխա ունի, ուներ նաև 3 դատվածություն: Վերջին դատավճիռը նրա նկատմամբ կայացվել է 2014 թվականի մարտի 7-ին: Անդրանիկ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի […]

Զանգահարել է անձամբ Սերժ Սարգսյանը.ՀԺ

«Մեր տեղեկություններով, նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը: Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու […]

ԲՀԿ-ում սկանդալ է սպասվում.Չորրորդ իշխանություն

«ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ու սատարաել «այո»-ի գործընթացին: ՄԻայն թե ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն […]

Պերմյակովը ցնցել է.Ժողովուրդ

«Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես օրերս Երևանից, ինչպես նաև Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ և թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ։ Արդյունքում, մասնագետները զարմացել են Պերմյակովի հիշողության և պահվածքի վրա։ Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը […]

Չորս տականքները զինվորի դիակը 3-րդ հարկից իջեցրել են, կախել մարզահրապարակում. Ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին սպանել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը. անկողնու մեջ խեղդամահ անելուց հետո 19-ամյա տղայի մարմինը 3-րդ հարկից իջեցրել էին, տարել մարզահրապարակ և կախել պտտաձողից: Նրա մարմինը հայտնաբերել էին հունվարի 29-ին, ժամը 06.35-ին: Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում թեև նախաքննությունը ավարտվել է, բայց մեղադրական եզրակացությունը […]

Ինչ մնաց. Ժամանակ

Երեկ` սեպտեմբերի 21-ին, մենք ազգովին նշում էինք անկախության 24-րդ տարեդարձը, խոսում անկախության արժեքի մասին, լսում նաև կենացներ և պաթոս՝ առաջին հերթին նաև այն մարդկանցից, որոնց և անկախության կապը, ըստ էության, եղել է միայն պետական ու հանրային ռեսուրսի մսխումը և իշխանության յուրացումը անկախ պետականության քողի տակ: Տոնական տրամադրություններին զուգահեռ` մենք, իհարկե, խոսում էինք նաև Հայաստանի անկախության […]

Լողանալուց հետո մի քիչ էլ պարել է պետք. Առավոտ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Բաղրամյանում ցույցը ինչու նոր մեթոդով ցրեցին, ոչ թե բռնությամբ, ջրցանով, այլ պարով: Գասպարյանը ծիծաղելով պատասխանեց. «Դե լողանալուց հետո մի քիչ էլ պետք է պարել: Նորմալ ա, դրանից էլ եք դժգոհ, հա՞»: Ինչպես է ոստիկանությունը պատրաստվում ցրել «Ոչ»-ի ճակատի հրավիրած ցույցերը` Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Կլինի օրենքի սահմաններում` կգնա խաղաղ, թե […]

Կինն էլ է՞ր հոգեկան հիվանդ. Իրավունք

Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանի, նրա Բաքվում տված ասուլիսի եւ հայկական բանակի, հայրենիքի մասին հնչեցրած գնահատականների շուրջ մեկնաբանությունները շարունակվում են: ՀՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանն այս առնչությամբ մասնավորապես ասել է. «Ասում են հոգեկան հիվանդ է եղել: Լավ, բա կինն էլ է՞ր հոգեկան, որ տասը օր շարունակ Վրաստանի քուչեն ման են եկել, որ հասնեն թշնամու երկիր, էդ […]

Ինչ եք արել դուք. Դավիթ Հարությունյանը քար գցեց Աշոտյանի բոստանը. Հրապարակ

«Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները։ Մեր տեղեկություններով, սկանդալային ընթացք է ստացել մշակույթի և գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ քննարկումը։ Ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ տրտնջալով նախորդ տարիների քիչ հատկացումներից։ Սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչների առաջարկը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է, և նա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի