03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են թիրախում. Հայկական Ժամանակ

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում:

Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի քանի հազար դրամի «պոչեր» են թողնում: Նախկինում հարկայինը դրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, քանի որ այդ ուշացած պոչերի վրա առանց այդ էլ տույժ-տուգանքներ են հաշվարկվում, եւ տնտեսվարողները վճարում են այդ «պոչերը» տույժ-տուգանքներով հանդերձ:

Բայց հիմա նույնիսկ 2-3 հազար դրամը ուշացնելու համար ընկերությունների տնօրենները ենթարկվում են 20 հազար դրամ տուգանքի՝ որպես վարչական իրավախախտում:

Սա այլ կերպ, քան հարկային տեռոր, դժվար է որակել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ