10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի […]

Տեսել է շեկ, երկար մազեր. սպանել են կեսգիշերին դռներ թակելու համա՞ր. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը: 27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում […]

Վտանգավոր ահազանգ. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, և հրադադարի խախտումներն ու հատկապես խաղաղ բնակչության կորուստները մեծ մտահոգություն են առաջացնում: Ուորլիքը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծնախարարների հանդիպումը կնպաստի կայունության ամրապնդմանը: Նյու Յորքի հանդիպմանը նախորդել է շփման […]

Ցնցող է. Առավոտ

«ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, լուսանկարում պատկերված Մոտորոլայի հին մոդելի` RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել: Երբ զարմացանք` այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց . «Որ ասում եմ` հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ […]

Շարմազանով, սուտ մի ասեք՝ դեպի Բաղրամյան 26. Հրապարակ

«Կիսով չափ հայ, կիսով չափ հույն Էդուարդ Շարմազանովին հարցրինք` շուտ-շո՞ւտ է իր երկրորդ հայրենիք` Հունաստան մեկնում: «Այո, ամեն տարի, գնում եմ հարազատներիս տեսության»: Լինո՞ւմ եք Աֆոնում: «Ոչ, ցավոք սրտի, դեռ չի վիճակվել այնտեղ լինել»: Սխալ հույն եք, էլի, փաստորեն, իսկ Ակրոպոլիսում եղե՞լ եք: «Հազար անգամ. Սինթագմայի` Սահմանադրության հրապարակում էլ ելույթ եմ ունեցել` նայելով Ակրոպոլիսին»: Իսկ […]

«Սառը ցնցուղ». Ժողովուրդ

«Արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: Օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, […]

Գասպարյանը «դաստիարակչական ապտակ» է տվել պատգամավորին. Ժողովուրդ

«Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետեւ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ: Երկար ժամանակ պատգամավորը […]

Կարոյի Աստվածը Սերժ Սարգսյանն ա. Իրավունք

«Բարգավաճ Հայաստանը» թե խմբակցության, թե կուսակցության անունից երեկ իր վերջնական դիրքորոշումը հայտնեց՝ նշելով, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծին «կողմ» են»: Թե արդյոք համակարծիք է նախկին գործընկերների հետ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ նույն ինքը՝ Յուվեցի Կարոն, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից: Պարոն Կարապետյան, Վահան Բաբայանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին… Վահան […]

«Մի հատ շարական երգիր, ճակատդ պաչենք». Աննա Մայիլյանը հունից դուրս է գալիս.Առավոտ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանից թերթը  հետաքրքրվեց՝ չի՞ վիրավորվում, որ իր եւ Արմենչիկի հանդեպ գնահատանքը նույնն է, որ երկուսին էլ վաստակավոր արտիստի կոչում շնորհելով՝ հավասարեցրել են: «Բնականաբար, չենք հավասարեցվել, որովհետեւ իմ եւ Արմենչիկի գործունեության մե՜ծ անջրպետ կա, ու վաստակավորի կոչումը դեռ չի նշանակում, որ այդ մարդը մի բան վաստակել […]

Անդրանիկը կալանավայրից սպառնացել է Սուսանին.Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Խաչատուրյանի գործի դատական քննությունը: 26-ամյա Անդրանիկը, ով, ըստ իր հայտարարության, ամուսնացած է, խնամքին 1 երեխա ունի, ուներ նաև 3 դատվածություն: Վերջին դատավճիռը նրա նկատմամբ կայացվել է 2014 թվականի մարտի 7-ին: Անդրանիկ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի