25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գասպարյանը «դաստիարակչական ապտակ» է տվել պատգամավորին. Ժողովուրդ

«Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետեւ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ:

Երկար ժամանակ պատգամավորը ո՛չ խորհրդարան էր գնում եւ ո՛չ էլ հանրային վայրերում էր հայտնվում: Լուրեր տարածվեցին, որ պատգամավորին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ «դաստիարակչական ապտակ» հասցրել նրան: Արդյունքում, կարելի է ասել, որ Հրանտ Դավթյանը հետեւել է Վլադիմիր Գասպարյանի կոչին եւ կարծես թե «սթափվել» է: Համենայնդեպս, երեկ նա «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե ինքը ոստիկաններին չի հայհոյել, սուտ է, բամբասանք է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ