Ով է ստանում ցանցերը, և ինչ է ստանում Հայաստանը. Ժամանակ
Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամը կարծես թե մոտենում է որոշակի հանգուցալուծման փուլի: Երկրի կառավարության օրակարգում է հայտնվել էլցանցերի վաճառքի հարցը, որով կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը: Ընկերությունը հավանություն է ակնկալում կիպրոսյան գրանցում ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար: Եվ այսպես, ցանցերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները կարծես թե դառնում են իրականություն: […]





































